«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը եղևնի տնկեց՝ նվիրված Ցեղասպանության 102-րդ տարելիցին
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը եղևնի տնկեց։ Հիմնադրամի անունից ծառատունկը կատարեցին համանախագահներ Լևոն Սարգսյանը և Գաբրիել Չենբերջյանը։
«Ապրիլի 24-ի կապակցությամբ մեզ այս հնարավորությունը տրվեց, որ մեկ ծառ տնկենք մեր հիմնադրամի անունից։ Սա մեզ համար մեծ պատիվ է»,-նշեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չենբերջյանը։
Նշենք, որ հուշահամալիրի տարածքում գործող թանգարանի նոր մասնաշենքի կառուցումն ու վերանորոգումը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ստանձնել էր Փյունիկ հիմնադրամը:
Արարողությանը, հիմնադրամի անդամներից բացի, ներկա էին նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ