Նալբանդյանը հանդիպել է Հայնց Ֆիշերին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ