Մշակույթ 17:09 21/04/2017 Հայաստան

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրվելու է տարբեր աշխարհամասերում

Առաջիկա ամիսներին լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված ռեժիսոր Թերրի Ջորջի  Հայոց ցեղասպանությանը մասին պատմող «Խոստումը» ցուցադրվելու է աշխարհի տարբեր երկրներում:

Ապրիլի 21-ին ֆիլմի առաջնախաղը կայանալու է ԱՄՆ-ում և Կանադայում,  այնուհետև Միջին Արևելքի երկրներում՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանում (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունում (ապրիլի 28-ին), Լեհաստանում (մայիսի 5-ին), Ավստրալիայում (մայիսի 25-ին), Թաիլանդում (հունիսի 1-ին), Իսպանիայում (հունիսի 2-ին), Բելգիայում (հունիսի 14-ին), Նիդեռլանդներում (հունիսի 15-ին), Սինգապուրում (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկայում (հունիսի 23-ին) և Իտալիայում (օգոստոսի 24-ին):

Հիշեցնենք, որ հայաստանյան կինովարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից: Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, որը նաև իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները:

«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

«Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», - ասել է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

«Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:

Ֆիլմի տարածման նպատակով Հայաստանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:

«Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ ֆիլմը ցուցադրվում է ապրիլի 24-ին, այդ կերպ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ օրը հայերիս համար առավել քան խորհրդանշական ու կարևոր է: «Շարմ Հոլդինգից» հայտնում են, որ ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա նաև  «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Փակ ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:05
Յուրի Ջորկայեֆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: «Ղեկավարվելով 2005...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հենրիկ Չեշնիկի «Վտանգավոր Խաղեր»-ը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում
Լեհ հայտնի նկարիչը ցուցադրվում է 1970-ականների սկզբից: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ հայրենիքում ու արտասահմանում:
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ով համաձայն չէ Ռուսիո պատրիարքի հետ՝ թոշակի՛
Ռուսաստանի պատրիարք Կիրիլը  Ռուս ուղղափառ եկեղեցու հետնորդներին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իր հրամանների հետ, կարող...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին
Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի:
Աղբյուր` Panorama.am
17:04
Սպայի կյանքը փրկած զինվորը պարգևի մասին իմացել է հոսպիտալում
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար թիվ n զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Գրիգորյանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:01
Դոնի Ռոստովի կենտրոնում տասը հարկանի հյուրանոց է հրդեհվել
Հրդեհը բռնկվել է տաքացուցիչի պատճառով։
Աղբյուր` Panorama.am
16:43
Անկախությունն ամենալավ բանն է. Ջիվան Գասպարյան
ՀՀ Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
16:34
ՌԴ արտգործնախարարության մեկնաբանությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ
ուսաստանը բազմազգ ժողովրդավար երկիր է, ուր յուրաքանչյուրի իրավունքները ապահովվում և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելությունից։
Աղբյուր` Panorama.am
16:20
Արամեն, Մհերը և Սիրուշոն՝ վաստակավոր արտիստ
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասաններ Ռուդոլֆ Ղևոնդյանը, Արման Մարգարյանը,...
Աղբյուր` Panorama.am
16:02
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները
Հանդիպմանն անդրադարձ է արվել բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։
Աղբյուր` Panorama.am
15:57
«Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ` պարզվեց Վաստակավոր արտիստ եմ». Մկո
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Մկրտիչ Արզումանյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ստամբուլում երկու ավազակախումբ դատարանի շենքի առջև փոխհրաձգություն են իրականացրել
Կրակոցների մասնակիցներից շատերին հաջողվել է փախչել։
Աղբյուր` Panorama.am
15:45
Մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած և ուժեղացած. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության,...
Աղբյուր` Panorama.am
15:43
ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանում Ալիևիների պատվիրակության դեգերումները միայն հիստերիայով չէ, որ ավարտվեցին
ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում թեև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթների ծանրակշիռ հատվածը նվիրված էր արցախյան հակամարտության...
Աղբյուր` Panorama.am
15:35
Վաստակավորի կոչումն ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է. Նարեկ Հախնազարյան
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վաստակավոր արտիստի կոչման արժանացավ: «Այս կոչումն ինձ...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Մոսֆիլմ»-ի շենքից մարդկանց տարհանում են
«Մոսֆիլմ» կինոկենտրնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվում են շենքում պայթուցիկի տեղադրման մասին անանուն ահազանգից հետո:...
Աղբյուր` Panorama.am
15:19
Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողության ժամանակ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ են հղել Հռոմի Պապը, Թրամփն ու Պուտինը
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում:
Աղբյուր` Panorama.am
15:11
Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության...
Աղբյուր` Panorama.am
15:00
«Դուդուկի կախարդ»-ն ու «Քանոնի թագուհին»՝ «Նաիրի»-ի մրցանակակիրները
«Դուդուկի կախարդը»՝ վարպետ Ջիվան Գասպարյանը, «Քանոնի թագուհին»՝ Անժելա Աթաբեկյանը, «Կախարդական փայտիկի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Պետերբուրգան վայ-բժիշկներ
Վերջին տարիներում  ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի քննչական մարմինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են լուրջ, բժշկական սխալների մասին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
14:54
Մարդուն Սահմանադրությանը պետք է ծանոթացնել դեռ մանկապարտեզից. Վարդան Այվազյան
Անկախությունն ինքնիշխանության բաղադրատարրերից մեկն է։ Միայն անկախ լինելը բավարար չէ, որպեսզի տվյալ պետությունը կարողանա ներդաշնակորեն զարգանալ։...
Աղբյուր` Panorama.am
14:50
«Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից
«Ադրբեջանական լվացքատան» ու եվրոպացի քաղաքական գործիչների կաշառման վերաբերյալ նոր բացահայտումներ են կատարվել։ Այս անգամ կաշառված...
Աղբյուր` Panorama.am
14:43
«Երևան Օփեն». 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ գլխավորում է աղյուսակը
Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրը: Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ,...
Աղբյուր` Panorama.am
14:30
Հանցավորության շարժընթացում էական դրական փոփոխություններ կան. Գլխավոր դատախազ
Նա նշեց, որ, վիճակագրության համաձայն, աշխարհի շատ երկրներ Հայաստանի համեմատ ունեն ավելի բարձր հանցավորության ցուցանիշ, բացահայտման ավելի ցածր ցուցանիշ:
Աղբյուր` Panorama.am
14:20
Facebook-ը 1 մլն դոլար է նվիրաբերում Մեքսիկայում երկրաշարժից տուժածների օգնության համար
Facebook-ը 1 մլն դոլար է նվիրաբերում «Կարմիր Խաչի» մեքսիկական բաժանմունքին՝ Մեքսիկայում հզոր երկրաշարժից տուժածների օգնության համար:...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ամերիկացի ոստիկանները գնդակահարել են խուլին՝ «իրենց չլսելու համար»
Օկլահոմայում ոստիկանը տեղում գնդակահարել է մի տղամարդու, ով չի  ենթարկվել իր հրամաններին:  Տղամարդը, պարզվել է, ոչ թե անհնազանդ է...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրքիան պատրաստվում է ֆրանս-իտալական ընկերությունից SAMP/T համակարգեր գնել
Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո Թուրքիան այլ երկրներից նոր զինատեսակներ կգնի: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահը այցելել է «Եռաբլուր» պանթեոն
14:20 21/09/2017

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահը այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}