Բելգիայում շուրջ 19 հազար մարդ կասկածվում է ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ
2017 թվականի դրությամբ` Բելգիայում 18 884 մարդ ոստիկանության տվյալների բազայում կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է RTL հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարարության տվյալները:
Նշված թվից ավելի քան 2,2 հազար մարդ դիտվում է որպես արմատականներ, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են կատարելու ագրեսիայի գործողություններ:
Աղբյուրը գրում է, որ Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ հնարավոր չորսից երրորդը: Չորրորդ մակարդակը սահմանվել է մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, իսկ երկու օր անց իջեցվել է «երեք» նշագծին, որը ենթադրում է ահաբեկչության «հնարավոր և հավանական» վտանգ։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչության մեջ կասկածվող երրորդ անձը ձերբակալվել է
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում