«Ներխուժման պատրվակ է». Ասադը Արևմուտքին մեղադրում է Սիրիայում զոհերի թիվն ուռճացնելու մեջ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Արևմուտքին մեղադրում է սիրիական ճգնաժամի ընթացքում զոհերի թվի ուռճացման մեջ: Սիրիայի նախագահի գնահատականներով զոհերի թիվը չափվում է տսնյակ հազարներով և ոչ թե հարյուր հազարներով:
«Մենք կարող ենք խոսել միայն պաշտոնական տվյալների մասին: Տասնյակ հազարավոր զոհեր են եղել և ոչ թե՝ հարյուր հազարավոր, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները: Դրանք պաշտոնական թվերն են», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ https://ria.ru/syria/20170421/1492761947.html ընդգծել է Ասադը:
Սիրիայի առաջնորդը նկատել է, որ Արևմուտքը զոհերի թվում հաշվում է նաև մահացած ահաբեկիչների և օտարերկրացի վարձկանների տվյալները, որոնց Դամասկոսը չի հաշվառում:
«Նման թվեր ներկայացնում են միայն այն նպատակով, որպեսզի ուռճացնեն իրականությունը, որ ցույց տան, թե ինչ սարսափելի է իրավիճակը, և օգտագործեն դա որպես հումանիտար պատրվակ՝ Սիրիա ներխուժելու համար: Այդ պատճառով, որպես պետություն մենք կարող ենքխոսել միայն տասնյակ հազարավոր զոհերի մասին», - հայտարարել է Սիրիայի նախագահը:
Ասադը նաև հավելել է, որ իրականությունից տարբերվում են նաև ՄԱԿ-ի կողմից հրապարակված ցուցանիշները, քանի որ միջազգային այդ կառույցը չունի համապատասխան գործիքներ՝ տեղում իրավիճակին հետևելու համար: