Ֆրանսիացի մասնագետները խորհուրդներ են տվել վայոցձորցի գինեգործներին
Գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհուրդը լսել և հաստատել է հիմնադրամի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին և ներկայացրել ծախսերը:
Մասնավորապես նշվել է, որ պատրաստվել է հայկական գինու վերաբերյալ հեռուստահաղորդումների շարք, կազմակերպվել է ֆրանսիացի մասնագետների այց Վայոց ձորի մարզ, որոնք խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին, լեհ և ռուս բլոգերների այցելություն Հայաստան, որոնք սոցցանցերի միջոցով տարածել են հայկական գինու վերաբերյալ տեղեկություններ:
Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը հորդորել է ակտիվացնել հիմնադրամի պաշտոնական www.vwfa.am կայքի աշխատանքները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել հիմանդարմի գործունեության լուսաբանման հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում