Մշակույթ 13:12 22/04/2017 Հայաստան

«Համահայկական նվագախումբը» կկատարի Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը

Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Համահայկական նվագախմբի» անդրանիկ ելույթը: Նախագիծը համախմբել է Հայաստանում և աշխարհի այլ երկրներում ապրող ու ստեղծագործող, դասական երաժշտության ասպարեզում հաջողությունների հասած հայ պրոֆեսիոնալ երաժիշտներին: Նախագծին մասնակցում են աշխարհի 20 երկրից շուրջ 90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ: Համահայկական նվագախմբի հետ հանդես կգան համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հայ մենակատարներ Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև կրտսեր սերնդի տաղանդաշատ երաժիշտներ Դիանա Ադամյանը և Դանիել Մելքոնյանը: Կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի (գեղ. ղեկավար Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) երգչախմբերը: Նվագախմբում ներառվել են երաժիշտներ աշխարհի հայտնի նվագախմբերից՝ Մեծ թատրոն, Նուրենբուրգի սիմֆոնիկ, Չայկովսկու սիմֆոնիկ, Բելգիայի ազգային, Վալենսիայի սիֆոնիկ, Տոկիոյի Իլլյումինարթ ֆիլհարմոնիկ, Դամասկոսի սիմֆոնիկ, La Monnaie սիմֆոնիկ և  այլն:

Աշխարհի տարբեր ծայրերից հավաքված հայ երաժիշտներն ապրիլի 24-ին կատարելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագրում ներառված են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ավետ Տերտերյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից: Հատուկ այս նախագծի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն՝  «Պոեմ հաղթանակի»:

Լրագրողների հետ հանդիպմանը  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի   գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով նաև Համահայկական նվագախմբի դիրիժորներից է, ասաց, որ Տիգրան Մանսուրյանը գրել է մեծ ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբով, երկու երգչախմբով, որպես մենակատար հանդես է գալու  համաշխարհային մեծ ճանաչում ունեցող  Լիպարտ Ավետիսյանը:

«Այն  հերոսական և կամքի կոչ անող ստեղծագործությունը է»,- նշեց Է. Թոփչյանը:

Ասուլիսին ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ ստեղծագործությունը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին. «Ստեղծագործությունը գրելու միտքը ծագել է Ստեփանակերտում, երբ մի խումբ արվեստագետներով մեկնել էինք Արցախ՝ հանդիպելու Հայաստանի նախագահի հետ: Այնտեղ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մաեստրո Մանսուրյանը գրի ստեղծագործություն  հատուկ այս համերգի համար»:

Խոսելով Համահայկական նվագախմբի մասին՝ Բավարիայի պետական օպերային թատրոնի հյուր դիրիժոր, Համահայկական նվագախմբի դիրիժորներից Կարեն Դուրգարյանը շատ կարևորեց հայերից կազմված նվագախմբի հավաքումը Հայաստանում. «Ովքեր եկել են դրսից, շատ ոգևորված են: Ոմանք առաջին անգամ են Հայաստանում: Վստահ եմ, որ եթե այս պրոեկտը տարվա մեջ մի քանի անգամ հավաքվի, կունենանք համաշխարհային լավագույն նվագախմբերից մեկը, որը կազմված է աշխարհի տարբեր երկրներում ելույթ ունեցող հայ երաժիշտներից»:

Էդուարդ Թոփչյանի խոսքով, հավաքված երաժիշտներն իրար ճանաչում են, բայց գուցե երբեք իրար հետ չեն նվագել:

«Նվագախումբը մշտապես տևական աշխատանք է ուզում: Մենք երկու-երեք օրվա փորձերի արդյունքում բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք»,- նշեց նա:

Արմեն Ամիրյանի ներկայացմամբ, նվագախմբում հավաքված են  աշխարհահռչակ երաժիշտներ, ովքեր ունեն բացառիկ համբավ, տաղանդ, ովքեր իրենց ապրած երկրում կարողանում են ստեղծել արվեստի բացառիկ կոթողներ:

«Բոլորն իրենց գենետիկ արյան կանչով հավաքվել են Հայաստանում՝ խնկարկելու մեր  նախնիների  հիշատակը: Սա չափազանց կարևոր է: Մեր գաղափարը հիմնականում  վերաբերում է միասնականությանը՝  ցույց տալու աշխարհին, որ լինելով աշխարհասփյուռ, ցաք ու ցրիվ եղած, ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների ժառանգներ, կարող ենք միավորվել  Հայաստանում  և համախմբվածություն,  միասնականություն ցույց տալ հատկապես արվեստի  լեզվով»,- ասաց նա:

Տարբեր երկրներից եկած հայազգի երաժիշտների հիմնական մասը, բանախոսների ներկայացմամբ, գիտեն հայերեն, մի քանիսը՝ ոչ. չեն կարողանում խոսել, բայց հիմնականում հասկանում են:

Արմեն Ամիրյանն ասաց, որ նախատեսված են նաև նվագախմբի համերգներ աշխարհի հայաշատ գաղթօջախներում. «Առաջին ծիծեռնակներն արդեն երևում են»:

«Համահայկական նվագախումբ» նախագծի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը ներկայացրեց նվագախմբի տարբերանշանը՝ փյունիկ թռչունն է՝ Հ-աձև պատկերմամբ: «Հ» տառը «Համահայկական» բառի խտացումն է, իսկ փյունիկը խորհրդանշում է դժվարագույն պատմական ուղի անցած ժողովրդի վերածնունդը:

«Մենք գնում ենք դեպի վերածնունդ: Այսօր մենք պետք է ունենանք առաջ գնալու, վերածննդի գաղափարը, դրա համար մեր տարբերանշանը  ստեղծել ենք փյունիկով, որպեսզի բոլորս միասին մեր երաժշտությամբ, ապրելակերպով ունենանք մեծ վերածնդունդ»,- հավելեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}