Արցախի զբոսաշրջային արդյունքը՝ «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Արցախի հանրապետությունում գործող 6 զբոսաշրջային ընկերություններ և որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ ներկայացվել են Երևանում կայացած «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Արցախի տուրիզմի զարգացման գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի աշխատանքային 3 օրերի ընթացքում Արցախի պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ տեղեկատվություն փոխացնելով շահագրգիռ զբոսաշրջային ընկերություններին և ցուցահանդեսի այցելուներին, ինչպես նաև ստեղծել մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններ:
ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Ինտուր Էքսպո զբոսաշրջային ցուցահանդեսը կարևոր հարթակ է հայկական զբոսաշրջային արդյունքը միասնաբար ներկայացնելու, ինչպես նաև նոր գործնական կապեր հաստատելու առումով:
Ցուցահանդեսին Արցախի Հանրապետությունը մասնակցում է երրորդ անգամ՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային արդյունքը հայկական զբոսաշրջային շուկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան