ՌԴ ՊՆ պատվիրակությունը Հայաստանում է
ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (Զ(ու)ՄԽ) դերն ու նշանակությունը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ստորաբաժանումների հետ ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» և ՌԴ-ում ու ՀՀ-ում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ: