Հասարակություն 11:05 01/05/2017 Հայաստան

Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վեդի քաղաքում բոլորը գիտեն ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ընտանիքին. համեստ, կիրթ մի ընտանիք, որտեղ ապրել է մերօրյա հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի արծիվներից մեկը:

Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան, եթե ճակատագիրն այլ կերպ չդասավորվեր:

1996 թվականի մայիսի 1-ին Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Անդրանիկը: Մայրը պատմում է, որ որդուն մեծ դժվարությամբ է ունեցել, իր ծնվելու օրն էլ պայքարել է. «Պայքարելով ծնվեց ու կյանքի վերջին վայրկյանին էլ պայքարեց»:

Մոր և որդու միջև առանձահատուկ կապվածություն է եղել, տիկին Ալլան միշտ զգացել է որդու հետ կատարվող ամեն ինչ: Հիշում է, որ ապրիլի 2-ին չեն կարողացել քնել, հոգում դատարկությունն էր, իսկ այդ օրերին ուժեղ ցավեր է զգացել մարմնի ձախ հատվածում: Երբ Անդրանիկի մարմինն ապրիլի 8-ին փոխանակել են, ամուսնուն խնդրել է՝ նայել, թե արդյոք ձախ հատվածում է որդու վնասվածքը:

«Հայրը տեսել էր, որ Անդրանիկս հենց ձախ ոտքից էլ վիրավորվել է: Իմ ձախ կողմի ցավը հենց այդ հատվածում էր, նույն ցավը զգացել է Անդրանիկս»,- ասում է տիկին Ալլան:

Ծնողները հիմա ավելի շատ են հիշում Անդրանիկի մանկության տարիները: Աշխույժ, շարժուն երեխա էր, նաև՝ չարաճճի:

«Նկատողություն շատ քիչ ենք արել, միշտ չափի մեջ է եղել, զուսպ, լսող երեխա էր, այդպես էլ մեծացել է»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը: 

Հայրը հաճախ հիշում է Ամանորի այն ուրախ օրերը, երբ ընտանիքով հյուր էին գնում, իսկ ամբողջ ճանապարհն ինքն ու որդին ձնագնդի խաղալով, ձների մեջ թավալվելով էին հասնում հարազատների տուն, ականջների մեջ այսօր էլ Անդրանիկի զրնգուն ու լիաթոք ծիծաղն է…

Ծնողները հիշում են, թե վեց տարեկանում ինչպես էր բակում ֆուտբոլ խաղալիս ընկել ու թևը կոտրել:

«Ոչ լացում էր, ոչ էլ դժգոհում, հակառակը, բոլորիս հույս էր տալիս, ասում էր՝ չլացեք, չի ցավում, ամեն ինչ կանցի»,- պատմում է Ատոմ Զոհրաբյանը:

Ծնողները թերթում են Անդրանիկի նկարներն ու հիշում որդու հետ կապված ամեն մի դրվագ: Թե մանկության, թե պատանեկության տարիների լուսանկարները քիչ են, հոր խոսքերով՝ այնպես  է ստացվել, որ փոքրուց տղան նկարվել չի սիրել, իսկ եղած լուսանկարներն էլ արել են մայրիկն ու քույրերը:

2015 թվականի մայիսի 1-ը՝ Անդրանիկի 19-ամյակը ծնողները շատ լավ են հիշում: Երեք օր ընտանիքով Մարտակերտում են եղել, որոշել էին, որ պետք է միասին նշեն զինվոր որդու ծննդյան օրը: Անդրանիկը քրոջն ասել է, որ ամեն դրվագը նկարի, հիմա են ծնողները վերլուծում  ու մտածում, որ երևի դիրքերում կանգնելուց հետո ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ:

«Անդրանիկը շատ զուսպ էր, քիչ էր պատահում, որ զգացմունքներն արտահայտեր, ինքը կարողանում էր իր ներսում ամեն ինչ պահել, բայց այդ օրը շատ ուրախ էր: Ուրախ էր, որ միասին էինք, պարում էր, կատակներ էր անում, հումորի նուրբ զգացողություն ուներ»,- ասում է հայրը:

Ֆուտբոլային թիմի և հայրենիքի պաշտպանը

Անդրանիկը երազում էր ֆուտբոլիստ դառնալ: Արդեն 8 տարեկանից հաճախում է Վեդիի ֆուտբոլի մարզադպրոց: Մրցումների ժամանակ մարզիչները նրա խաղը նկատում են ու հորն ասում, որ անպայման տեղափոխի Երևան, քանի որ տղան մեծ պոտենցիալ ունի: 13 տարեկանից Անդրանիկը Վեդիից հասնում էր Երևան ֆուտբոլի պարապմունքների: Նա տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությանը ու եղել իր թիմի պաշտպանության հենասյունը:

Նրա կուռքը Հենրիկ Մխիթարյանն էր, երազում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեսնել աշխարհի առաջնության  եզրափակչում: Անդրանիկի սիրած թիմերն էին «Արսենալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Լինելով պաշտպան՝ իր համար բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը Ռոբերտո Կառլոսն էր:

Ապրիլի 22-ին Վեդի քաղաքում մեկնարկել է Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարը, որը կեզրափակվի այսօր՝  նրա ծննդյան օրը:  Հուշամրցաշարի բացման արարողությանը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը, որն անվանական գնդակ է հանձնել հերոսի ծնողներին: Այդ գնդակն այսօր իր տեղն ունի Անդրանիկի հուշ-անկյունում:

Նրանց տանը հայրը ցույց է տալիս այդ գնդակը, հիշում որդու ֆուտբոլային գոլերն ու մարզիչ դառնալու երազանքը:

«Ֆուտբոլում Անդրանիկը հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դերում: Մարզիչները նրա խաղից շատ գոհ էին, ասում էին, որ ֆուտբոլում հեռանկար ունի: Երբ զորակոչվեց բանակ, դարձավ դիրքապահ, պաշտպանում էր մեր հայրենիքի սահմանները: Անդրանիկը մինչև վերջ՝  և ֆուտբոլային թիմում, և առաջնագծում մնաց պաշտպան: Մինչև վերջ մնաց 116 դիրքում՝ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ, այդ թիմի կազմում, բայց այս անգամ իրենց կռիվը կենաց-մահու կռիվ էր, որից հաղթող դուրս եկան, չէին պարտվելու տղերքը: Չորս եղբայրներով տվեցին իրենց վերջին կռիվը ու դարձան հաղթողներ, իսկ այդ հաղթանակը իմ, բոլորիս համար բոլոր հաղթանակներից վեր է, այն միշտ լինելու է մեր գիտակցության մեջ»,- ասում է Անդրանիկի հայրը:

Ատոմ Զոհրաբյանը 116 դիրքի չորս հերոսներին եղբայրներ է համարում, որոնք մի քանի ժամ պայքարել են, իրար թև ու թիկունք եղել, պահել են այն հողը, այն դիրքը որն իրենց էր վստահված. «Իրենց պատգամը մեկն է՝ այն հաղթանակը, որը ձեռք բերեցին իրենց կյանքի գնով, տեր կագնենք: Մենք պարտավոր ենք տեր կանգնել»:

Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վեդու Եվրոպական քոլեջի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Զուգահեռ շարունակում էր զբաղվել ֆուտբոլով, բացի այդ, մինչև բանակ զորակոչվելը հասցրել էր խոհարարական դասընթացների մասնակցել: 2014թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին ու զորակոչվել բանակ:

Ծառայությունից երբեք ոչնչից չի դժգոհել, իսկ ամեն անգամ դիրքեր բարձրանալուց առաջ ու հետո զանգել է ծնողներին: Վերջին անգամ Անդրանիկի հետ ծնողները խոսել են մարտի 29-ին: Ապրիլի 1-ին էլ սպասել են, որ կզանգի, կասի, որ հասել են դիրքեր,  բայց որդին այդպես էլ չի զանգել: Որդու զոհվելու մասին լուրը նրանց հայտնել են ապրիլի 3-ին:

Ապրիլյան պատերազմը տակնուվրա արեց  Զոհրաբյանների խաղաղ ընտանիքի անդորրը:  Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վեց զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Անդրանիկի հայրը մի քանի անգամ եղել է  որդու կռված դիրքում, պարզել որոշ հանգամանքներ ու ամենայն մանրամասնությամբ պատմում  է այն ամենը, ինչ լսել է որդու զինակից ընկերներից, հրամանատարներից:

«Նրանք գրագետ ու համառ կռիվ են տվել, Ուրֆանյանի շնորհիվ շատ ճիշտ են կազմակերպել դիրքի պաշտպանությունը ու ամբողջ դաշտը վերցրել են խաչաձև կրակի տակ: Հրամանատարներն էլ ասում են, որ հաճախ չի ստացվում նման ձևով մարտ վարել ու մինչև վերջ տանել, բայց նրանց հաջողվել է: Երկու գրոհից հետո անգամ վիրավոր չեն ունեցել: Խրամատի ձախ հատվածում մարտը վարել է կապիտան Ուրֆանյանը, նրա կողքին եղել է Քյարամը, Անդրանիկն ու Ռոբերտը եղել են աջակողմյան հատվածում, մյուս տղաները՝  միջնամասում: Հակառակորդը հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա:  Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին: Ուրֆանյանը  խոցել է հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, կռվել են  թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:  Տղաները պատմում են, որ երկրորդ գրոհի ժամանակ, ձախ կողմի խրամաբջիջից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝  «ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»: Չորսով իսկապես մեծ գործ են արել ու պատահական չէ, որ այսօր նրանց՝ չորս եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: Նրանք պահել են դիրքը, իրենց վստահված պաշտպանական բնագիծը, ազերիների առաջ փակել են Մարտակերտ տանող  դուռը: Դրա համար ասում են՝ Ուրֆանյանի քառյակը Մարտակերտի փրկիչներն են»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը:

Հայրը մեծ խոնարհումով է հիշում Ռոբերտ Աբաջյանին, որը փորձել է փրկել վիրավոր Անդրանիկին.  «Ռոբերտը իմ տղային մենակ չի թողել, ինչպես կարող եմ մոռանալ նրա այդ քայլը: Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանն ու Անդրանիկս եղբայրներ դարձան: Վերևում էլ հիմա միասին են»:

Անդրանիկի ծնողները պատմում են, որ ցանկացած միջոցառման ժամանակ խորհրդանշական ինչ-որ դեպք է տեղի ունենում: 2016 թ-ի նոյեմբերին, երբ Վեդիում տեղի է ունեցել Անդրանիկի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի բացման արարողությունը, այդ ժամանակ երկնքում նկատվել են չորս արծիվներ, որոնք երկար ժամանակ ճախրել են, իսկ հետո երեքը հեռացել են: Մեկը մնացել է մինչև վերջ. այդ օրը Վեդու թիվ 1 դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է հերոս  Անդրանիկ Զոհրաբյանի անունով, միջոցառման ավարտից հետո արդեն նկատել են, որ չորրորդ արծիվը ևս հեռացել է: Զոհրաբյաններն ասում են, որ այդ չորս արծիվները Ուրֆանյան, Աբաջյան, Սլոյան ու Զոհրաբյան եղբայրներն են, որ միասին կռվեցին, միասին զոհվեցին՝ չզիջելով Արցախի համար կարևոր նշանակության 116 դիրքը:

Այսօր քո ծնունդն է՝ հայրենիքի զինվոր ու հավերժի ճամփորդ: Տարիներ կանցնեն, նոր սերունդներ կգան, բայց անմոռաց կմնա քո ու ընկերներիդ սխրանքը:

Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:35
Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի հայկական տարածաշրջանային համայնքները կազմակերպում և իրականացնում են թեմատիկ և...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով...
Աղբյուր` Panorama.am
20:19
Թրամփն ընդունել է Եղիսաբեթ Երկրորդի հրավերը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է պետական այցով թագավորություն այցելելու հրավերը։...
Աղբյուր` Panorama.am
20:02
Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի այս տարվա կարգախոսն է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների...
Աղբյուր` Panorama.am
19:47
2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված 1233 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին
Մրցանակին հավակնում էին 14 թեկնածուներ՝ 8 երկրներից:
Աղբյուր` Panorama.am
19:21
Աշտարակում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կարբիի Ձոր հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:17
«Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա
Քառալեզու ալբոմն արդեն պատրաստ է
Աղբյուր` Panorama.am
19:01
Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է,...
Աղբյուր` Panorama.am
18:55
#sutNikol մրցանակաբաշխության համար հյուրանոցները տարածք չեն տրամադրում
#sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան եթերում իրենց ակցիայի ամփոփումը ներկայացրեց։ «Ամսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Թարգեք այդ մշակույթը, ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստում հայտարարեց, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նախարարության գրականության ոլորտի ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ
Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, նախարարություն են...
Աղբյուր` Panorama.am
18:38
Զեկույց․ «Թուրքիայում 6 տարում աշխատանքի պատճառով 365 երեխա է զոհվել»
Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող  երեխաների տոնի առթիվ զեկույց է հրապարակվել երեխաների իրավունքների ոտնահարման մասին։ Զեկույցի հեղինակը...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ասադովը հայտարարել է՝ տարածքային ամբողջականության խախտման մասին կետն ընդգրկված է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի նախագծում
ԱԳ նախարարությունը հարցի վերաբերյալ ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։
Աղբյուր` Panorama.am
18:20
ՔԿ-ն՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ում արձանագրված չարաշահումների մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Վարչապետի հայտարարած 50 հազար աշխատատեղը դեռևս ապացուցելու կարիք ունի. Գագիկ Մակարյան
«Ներդրումների առումով կան որոշակի հետաքրքրություններ, բայց կառավարությունը դեռևս չի տիրապետում, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իսլամական պետությունը ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում սուրբ Հարության տոնին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հին խնդրի նոր դրսևորումները
Ազգային ժողովի քննարկումները գնալով աչքի են ընկնում ակտիվ բանավեճերով։ Դրանք շատ հաճախ ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով, երբեմն էլ՝ վեր են...
Աղբյուր` Panorama.am
17:29
Քաղաքացու դի է հայտնաբերվել
Ապրիլի 23-ին, ժամը 13:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում...
Աղբյուր` Panorama.am
17:15
Դավիթ Սանասարյանի կնոջը համբերություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյան
«Ոնց եք պատկերացնում ես հիմա Դավիթ Սանասարյանի կնոջը որևէ ձևով արձագանքեմ, դա իմ կողմից ճիշտ չի լինի, կարծում եմ՝ ուղղակի ճիշտ չի ընկալել,...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Դատախազությունը ռուսական կողմին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաթեթը
«Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կարևորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը այսօր հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական...
Աղբյուր` Panorama.am
16:22
Թուրքիայի իշխանությունների հերթական մեղադրանքը հայկական լոբբիին
Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայկ Մարությանը վստահեցնում է՝ մաքուր Երևան ունենալու ճանապարհին են
«Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք»,- այս մասին այսօր լրագրողեների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:02
Արարատ Միրզոյան. Մեզ հետ հանդիպման եկած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ուղիղ մեկ տարի առաջ՝ ձերբակալվածների պահման վայրում գտնվելու...
Աղբյուր` Panorama.am
15:52
Էլինար Վարդանյան. Ունեցանք ազատ քվեարկություն, բայց ոչ՝ գիտակցված ընտրություն
«Ստացվեց այնպես, որ մենք դեկտեմբերին ունեցանք ազատ ու թափանցիկ քվեարկություն, բայց ոչ ընտրություն»,-լրագրողների հետ հանդիպմանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը
20:13 23/04/2019

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}