Հասարակություն 11:05 01/05/2017 Հայաստան

Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վեդի քաղաքում բոլորը գիտեն ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ընտանիքին. համեստ, կիրթ մի ընտանիք, որտեղ ապրել է մերօրյա հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի արծիվներից մեկը:

Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան, եթե ճակատագիրն այլ կերպ չդասավորվեր:

1996 թվականի մայիսի 1-ին Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Անդրանիկը: Մայրը պատմում է, որ որդուն մեծ դժվարությամբ է ունեցել, իր ծնվելու օրն էլ պայքարել է. «Պայքարելով ծնվեց ու կյանքի վերջին վայրկյանին էլ պայքարեց»:

Մոր և որդու միջև առանձահատուկ կապվածություն է եղել, տիկին Ալլան միշտ զգացել է որդու հետ կատարվող ամեն ինչ: Հիշում է, որ ապրիլի 2-ին չեն կարողացել քնել, հոգում դատարկությունն էր, իսկ այդ օրերին ուժեղ ցավեր է զգացել մարմնի ձախ հատվածում: Երբ Անդրանիկի մարմինն ապրիլի 8-ին փոխանակել են, ամուսնուն խնդրել է՝ նայել, թե արդյոք ձախ հատվածում է որդու վնասվածքը:

«Հայրը տեսել էր, որ Անդրանիկս հենց ձախ ոտքից էլ վիրավորվել է: Իմ ձախ կողմի ցավը հենց այդ հատվածում էր, նույն ցավը զգացել է Անդրանիկս»,- ասում է տիկին Ալլան:

Ծնողները հիմա ավելի շատ են հիշում Անդրանիկի մանկության տարիները: Աշխույժ, շարժուն երեխա էր, նաև՝ չարաճճի:

«Նկատողություն շատ քիչ ենք արել, միշտ չափի մեջ է եղել, զուսպ, լսող երեխա էր, այդպես էլ մեծացել է»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը: 

Հայրը հաճախ հիշում է Ամանորի այն ուրախ օրերը, երբ ընտանիքով հյուր էին գնում, իսկ ամբողջ ճանապարհն ինքն ու որդին ձնագնդի խաղալով, ձների մեջ թավալվելով էին հասնում հարազատների տուն, ականջների մեջ այսօր էլ Անդրանիկի զրնգուն ու լիաթոք ծիծաղն է…

Ծնողները հիշում են, թե վեց տարեկանում ինչպես էր բակում ֆուտբոլ խաղալիս ընկել ու թևը կոտրել:

«Ոչ լացում էր, ոչ էլ դժգոհում, հակառակը, բոլորիս հույս էր տալիս, ասում էր՝ չլացեք, չի ցավում, ամեն ինչ կանցի»,- պատմում է Ատոմ Զոհրաբյանը:

Ծնողները թերթում են Անդրանիկի նկարներն ու հիշում որդու հետ կապված ամեն մի դրվագ: Թե մանկության, թե պատանեկության տարիների լուսանկարները քիչ են, հոր խոսքերով՝ այնպես  է ստացվել, որ փոքրուց տղան նկարվել չի սիրել, իսկ եղած լուսանկարներն էլ արել են մայրիկն ու քույրերը:

2015 թվականի մայիսի 1-ը՝ Անդրանիկի 19-ամյակը ծնողները շատ լավ են հիշում: Երեք օր ընտանիքով Մարտակերտում են եղել, որոշել էին, որ պետք է միասին նշեն զինվոր որդու ծննդյան օրը: Անդրանիկը քրոջն ասել է, որ ամեն դրվագը նկարի, հիմա են ծնողները վերլուծում  ու մտածում, որ երևի դիրքերում կանգնելուց հետո ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ:

«Անդրանիկը շատ զուսպ էր, քիչ էր պատահում, որ զգացմունքներն արտահայտեր, ինքը կարողանում էր իր ներսում ամեն ինչ պահել, բայց այդ օրը շատ ուրախ էր: Ուրախ էր, որ միասին էինք, պարում էր, կատակներ էր անում, հումորի նուրբ զգացողություն ուներ»,- ասում է հայրը:

Ֆուտբոլային թիմի և հայրենիքի պաշտպանը

Անդրանիկը երազում էր ֆուտբոլիստ դառնալ: Արդեն 8 տարեկանից հաճախում է Վեդիի ֆուտբոլի մարզադպրոց: Մրցումների ժամանակ մարզիչները նրա խաղը նկատում են ու հորն ասում, որ անպայման տեղափոխի Երևան, քանի որ տղան մեծ պոտենցիալ ունի: 13 տարեկանից Անդրանիկը Վեդիից հասնում էր Երևան ֆուտբոլի պարապմունքների: Նա տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությանը ու եղել իր թիմի պաշտպանության հենասյունը:

Նրա կուռքը Հենրիկ Մխիթարյանն էր, երազում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեսնել աշխարհի առաջնության  եզրափակչում: Անդրանիկի սիրած թիմերն էին «Արսենալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Լինելով պաշտպան՝ իր համար բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը Ռոբերտո Կառլոսն էր:

Ապրիլի 22-ին Վեդի քաղաքում մեկնարկել է Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարը, որը կեզրափակվի այսօր՝  նրա ծննդյան օրը:  Հուշամրցաշարի բացման արարողությանը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը, որն անվանական գնդակ է հանձնել հերոսի ծնողներին: Այդ գնդակն այսօր իր տեղն ունի Անդրանիկի հուշ-անկյունում:

Նրանց տանը հայրը ցույց է տալիս այդ գնդակը, հիշում որդու ֆուտբոլային գոլերն ու մարզիչ դառնալու երազանքը:

«Ֆուտբոլում Անդրանիկը հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դերում: Մարզիչները նրա խաղից շատ գոհ էին, ասում էին, որ ֆուտբոլում հեռանկար ունի: Երբ զորակոչվեց բանակ, դարձավ դիրքապահ, պաշտպանում էր մեր հայրենիքի սահմանները: Անդրանիկը մինչև վերջ՝  և ֆուտբոլային թիմում, և առաջնագծում մնաց պաշտպան: Մինչև վերջ մնաց 116 դիրքում՝ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ, այդ թիմի կազմում, բայց այս անգամ իրենց կռիվը կենաց-մահու կռիվ էր, որից հաղթող դուրս եկան, չէին պարտվելու տղերքը: Չորս եղբայրներով տվեցին իրենց վերջին կռիվը ու դարձան հաղթողներ, իսկ այդ հաղթանակը իմ, բոլորիս համար բոլոր հաղթանակներից վեր է, այն միշտ լինելու է մեր գիտակցության մեջ»,- ասում է Անդրանիկի հայրը:

Ատոմ Զոհրաբյանը 116 դիրքի չորս հերոսներին եղբայրներ է համարում, որոնք մի քանի ժամ պայքարել են, իրար թև ու թիկունք եղել, պահել են այն հողը, այն դիրքը որն իրենց էր վստահված. «Իրենց պատգամը մեկն է՝ այն հաղթանակը, որը ձեռք բերեցին իրենց կյանքի գնով, տեր կագնենք: Մենք պարտավոր ենք տեր կանգնել»:

Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վեդու Եվրոպական քոլեջի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Զուգահեռ շարունակում էր զբաղվել ֆուտբոլով, բացի այդ, մինչև բանակ զորակոչվելը հասցրել էր խոհարարական դասընթացների մասնակցել: 2014թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին ու զորակոչվել բանակ:

Ծառայությունից երբեք ոչնչից չի դժգոհել, իսկ ամեն անգամ դիրքեր բարձրանալուց առաջ ու հետո զանգել է ծնողներին: Վերջին անգամ Անդրանիկի հետ ծնողները խոսել են մարտի 29-ին: Ապրիլի 1-ին էլ սպասել են, որ կզանգի, կասի, որ հասել են դիրքեր,  բայց որդին այդպես էլ չի զանգել: Որդու զոհվելու մասին լուրը նրանց հայտնել են ապրիլի 3-ին:

Ապրիլյան պատերազմը տակնուվրա արեց  Զոհրաբյանների խաղաղ ընտանիքի անդորրը:  Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վեց զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Անդրանիկի հայրը մի քանի անգամ եղել է  որդու կռված դիրքում, պարզել որոշ հանգամանքներ ու ամենայն մանրամասնությամբ պատմում  է այն ամենը, ինչ լսել է որդու զինակից ընկերներից, հրամանատարներից:

«Նրանք գրագետ ու համառ կռիվ են տվել, Ուրֆանյանի շնորհիվ շատ ճիշտ են կազմակերպել դիրքի պաշտպանությունը ու ամբողջ դաշտը վերցրել են խաչաձև կրակի տակ: Հրամանատարներն էլ ասում են, որ հաճախ չի ստացվում նման ձևով մարտ վարել ու մինչև վերջ տանել, բայց նրանց հաջողվել է: Երկու գրոհից հետո անգամ վիրավոր չեն ունեցել: Խրամատի ձախ հատվածում մարտը վարել է կապիտան Ուրֆանյանը, նրա կողքին եղել է Քյարամը, Անդրանիկն ու Ռոբերտը եղել են աջակողմյան հատվածում, մյուս տղաները՝  միջնամասում: Հակառակորդը հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա:  Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին: Ուրֆանյանը  խոցել է հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, կռվել են  թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:  Տղաները պատմում են, որ երկրորդ գրոհի ժամանակ, ձախ կողմի խրամաբջիջից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝  «ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»: Չորսով իսկապես մեծ գործ են արել ու պատահական չէ, որ այսօր նրանց՝ չորս եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: Նրանք պահել են դիրքը, իրենց վստահված պաշտպանական բնագիծը, ազերիների առաջ փակել են Մարտակերտ տանող  դուռը: Դրա համար ասում են՝ Ուրֆանյանի քառյակը Մարտակերտի փրկիչներն են»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը:

Հայրը մեծ խոնարհումով է հիշում Ռոբերտ Աբաջյանին, որը փորձել է փրկել վիրավոր Անդրանիկին.  «Ռոբերտը իմ տղային մենակ չի թողել, ինչպես կարող եմ մոռանալ նրա այդ քայլը: Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանն ու Անդրանիկս եղբայրներ դարձան: Վերևում էլ հիմա միասին են»:

Անդրանիկի ծնողները պատմում են, որ ցանկացած միջոցառման ժամանակ խորհրդանշական ինչ-որ դեպք է տեղի ունենում: 2016 թ-ի նոյեմբերին, երբ Վեդիում տեղի է ունեցել Անդրանիկի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի բացման արարողությունը, այդ ժամանակ երկնքում նկատվել են չորս արծիվներ, որոնք երկար ժամանակ ճախրել են, իսկ հետո երեքը հեռացել են: Մեկը մնացել է մինչև վերջ. այդ օրը Վեդու թիվ 1 դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է հերոս  Անդրանիկ Զոհրաբյանի անունով, միջոցառման ավարտից հետո արդեն նկատել են, որ չորրորդ արծիվը ևս հեռացել է: Զոհրաբյաններն ասում են, որ այդ չորս արծիվները Ուրֆանյան, Աբաջյան, Սլոյան ու Զոհրաբյան եղբայրներն են, որ միասին կռվեցին, միասին զոհվեցին՝ չզիջելով Արցախի համար կարևոր նշանակության 116 դիրքը:

Այսօր քո ծնունդն է՝ հայրենիքի զինվոր ու հավերժի ճամփորդ: Տարիներ կանցնեն, նոր սերունդներ կգան, բայց անմոռաց կմնա քո ու ընկերներիդ սխրանքը:

Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}