Հասարակություն 11:52 03/05/2017 Հայաստան

Ապրիլյան պատերազմում զոհված Նոդարիկ Մարգարյանի մոր աչքի առաջ որդու կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացն է

2016 թվականի ապրիլի 2-ին Մատաղիսում զոհված 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Նա որպես կամավոր 1992-93 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, դրանից հետո որպես պայմանագրային զինծառայող՝ 23 տարի ծառայել է հայրենիքին:

Զինծառայողը 4 երեխաների հայր էր:  Վերջին տարիներին բնակվում ու աշխատում էր Մատաղիսում: Զոհվել է ապրիլի 2-ին, հակառակորդի արձակած ականը պայթել է սնունդով բարձված մեքենայի հենց կողքին, որի վարորդը եղել է Նոդարիկ Մարգարյանը:

Գուգարքի քարուքանդ ճանապարհով գնում ենք ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողի տուն: Տանն ապրում են Նոդարիկ Մարգարյանի  82-ամյա մայրը, դուստրը, որդին ու թոռը: Նրանք զարմանում են մեր այցելությունից, խոստովանում են, որ իրենց ընտանիքին այսօր քչերն են հիշում:

Ելենա տատը ցավով ու հպարտությամբ է խոսում որդու մասին, թաց աչքերով պատմում, թե իր միակ տղան ինչ դժվարությունների միջով է անցել, ինչպես է աշխատանքի անցել Արցախում ու դառը քրտինքով ընտանիք պահել: «Նա էր մեզ  պահում, իսկ հիմա մեր տան տղամարդը Նարեկն է»,- ասում է Ելենա Սարգսյանը՝  մատնացույց  անելով Նոդարիկի որդուն՝ 25-ամյա Նարեկին, որն առողջական լուրջ խնդիրներ ունի: Զինծառայողի որդիներից մեկն էլ ընտանիքով մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի:

Նոդարիկ Մարգարյանի դուստրը՝ Լուսինեն պատմում է. «1993 թվականին ես առաջին դասարան էի, պապան մեկնեց կամավոր, պատերազմից հետո մնաց պայմանագրային զինծառայող: 2004 թվականի մայրս մահացավ, պապան եկավ, մի քանի ամիս մնաց, հետո տեղափոխվեցինք տատիկի մոտ, ինքը գնաց նորից»:

Վերջին անգամ Լուսինեն հոր հետ խոսել է ապրիլի 1-ին. «Բավականին երկար զրուցեցինք, խոսքի մեջ ասաց՝ Լուսի ջան, վիճակը էն չի, լարված ա»: Մեկ օր անց՝ վաղ առավոտյան էլ Նարեկին զանգեց: Հանձնարարեց՝ «ունեցածս այստեղ չթողնեք»: Մատաղիսում վարձով բնակվող Նոդարիկ Մարգարյանը կենդանիներ ու թռչուններ էր պահում:

Տիկին Ելենանն էլ ասում է, որ ապրիլի 2-ին հարևանի տանն էր, երբ լսեց՝ Մատաղիսում ռմբակոծություն է: Վերադառնալով տուն, թոռին խնդրել է որդուն զանգել, սակայն պատասխանող չի եղել: «Սիրտս ինչ-որ բան էր գուշակում: Դողում էր մարմինս, մին էլ Նարեկն եկավ քաղաքից: Տեսա լցված ա, ասի ինչ ա՞ եղել, թե ոչ մի բան: Ասի Նարեկ ինչ ա՞ եղել, ասա, թե չէ փետը գլխովդ կտամ, ի՞նչ ա եղել, ասավ պապան, պապան..... ու էլ բան չասավ: Դեպքը 9.30-10.00-ն էր եղել, մենք 17.30-ի կողմերն իմացանք»:

Հետո հարազատները պիտի մանրամասներն իմանային:  Ապրիլի 2-ի առավոտյան Մատաղիսի զորամասում ռմբակոծություն է սկսվում: Պետք էր հաց տանել զինվորներին, սակայն, չհասցրեցին: «Մթերք պետք է դիրքեր տանեին: Արկը պայթել է մեքենայի մոտ, Հովսեփը վիրավորվում է, մինչև տարել են ապահով տեղ, հետ են եկել, որ պապային օգնեն, տեսել են՝ պապան չկա»,- պատմում են Նոդարիկ Մարգարյանի զավակները:

Նոդարիկ Մարգարյանն ու կապիտան Հովսեփ Կիրակոսյանը զոհվել են, սակայն մինչ զոհվելը կապիտանը հասցնում է զորամասից դուրս բերել 25 զինծառայողի:

Որդու զոհվելուց հետո տիկին Ելենան գնացել է Արցախ, այն տուն, որտեղ ապրել է տղան: «Ամեն օր աչքիս առաջ էդ պատկերն է. սեղանին կիսատ թողած  ճաշն ու մի կտոր հացը: Ենթադրում եմ՝ զանգել են ու Նոդարիկը դուրս է եկել տնից»,- արցունքն աչքերին ասում է 82-ամյա Ելենա տատը:

Լուսինեն հիշում է, թե ինչքան հոգատար էր հայրը. «Հեր ու աղջիկ չէինք, ընկերներ էինք: Բարձր տոնով չէր խոսում, հոգատար էր, հայր, մայր, ամեն ինչ էր մեզ համար: Զանգում խորհուրդներ էինք հարցնում: Հեռավորությունը մեզ չի խանգարել»:

Որդին՝ 25-ամյա Նարեկը թատերական կրթություն ունի, այժմ հեռակա անասնաբույժի մասնագիտություն է ստանում: Առողջական խնդիրների պատճառով աշխատել  չի կարող, սակայն հույս ունի, որ թեկուզ թեթև, բայց  աշխատանք կգտնի:

Լուսինեն նույնպես աշխատանք չունի, ասում է, որ մոր հիվանդության պատճառով տան հոգսն իր վրա է եղել, դրա համար միջնակարգ կրթությունից հետո չի կարողացել ուսումը շարունակել: Ասում է, որ եթե աշխատանք լինի, գոնե կկարողանա ընտանիքի հոգսը թեթևացնել:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:02
05.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 822 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
22:01
Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
22:00
Համաճարակի ժամանակ ավելի արդյունավետ կլիներ տնային կալանքի կիրառությունը, եթե օրենքը թույլ տար. Արման Թաթոյան
ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
Կան խնդիրներ, գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար
Օրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նուրմագոմեդովի կարողությունը մոտ 100 միլիոն դոլար է
«Ռուսական խառը մարտերի (MMA) մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև նրա մարզիչն է, YouTube- ի հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կոբի Բրայանթին 2020թ-ին կընդգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Քաղաքագետ. Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}