Հասարակություն 11:52 03/05/2017 Հայաստան

Ապրիլյան պատերազմում զոհված Նոդարիկ Մարգարյանի մոր աչքի առաջ որդու կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացն է

2016 թվականի ապրիլի 2-ին Մատաղիսում զոհված 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Նա որպես կամավոր 1992-93 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, դրանից հետո որպես պայմանագրային զինծառայող՝ 23 տարի ծառայել է հայրենիքին:

Զինծառայողը 4 երեխաների հայր էր:  Վերջին տարիներին բնակվում ու աշխատում էր Մատաղիսում: Զոհվել է ապրիլի 2-ին, հակառակորդի արձակած ականը պայթել է սնունդով բարձված մեքենայի հենց կողքին, որի վարորդը եղել է Նոդարիկ Մարգարյանը:

Գուգարքի քարուքանդ ճանապարհով գնում ենք ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողի տուն: Տանն ապրում են Նոդարիկ Մարգարյանի  82-ամյա մայրը, դուստրը, որդին ու թոռը: Նրանք զարմանում են մեր այցելությունից, խոստովանում են, որ իրենց ընտանիքին այսօր քչերն են հիշում:

Ելենա տատը ցավով ու հպարտությամբ է խոսում որդու մասին, թաց աչքերով պատմում, թե իր միակ տղան ինչ դժվարությունների միջով է անցել, ինչպես է աշխատանքի անցել Արցախում ու դառը քրտինքով ընտանիք պահել: «Նա էր մեզ  պահում, իսկ հիմա մեր տան տղամարդը Նարեկն է»,- ասում է Ելենա Սարգսյանը՝  մատնացույց  անելով Նոդարիկի որդուն՝ 25-ամյա Նարեկին, որն առողջական լուրջ խնդիրներ ունի: Զինծառայողի որդիներից մեկն էլ ընտանիքով մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի:

Նոդարիկ Մարգարյանի դուստրը՝ Լուսինեն պատմում է. «1993 թվականին ես առաջին դասարան էի, պապան մեկնեց կամավոր, պատերազմից հետո մնաց պայմանագրային զինծառայող: 2004 թվականի մայրս մահացավ, պապան եկավ, մի քանի ամիս մնաց, հետո տեղափոխվեցինք տատիկի մոտ, ինքը գնաց նորից»:

Վերջին անգամ Լուսինեն հոր հետ խոսել է ապրիլի 1-ին. «Բավականին երկար զրուցեցինք, խոսքի մեջ ասաց՝ Լուսի ջան, վիճակը էն չի, լարված ա»: Մեկ օր անց՝ վաղ առավոտյան էլ Նարեկին զանգեց: Հանձնարարեց՝ «ունեցածս այստեղ չթողնեք»: Մատաղիսում վարձով բնակվող Նոդարիկ Մարգարյանը կենդանիներ ու թռչուններ էր պահում:

Տիկին Ելենանն էլ ասում է, որ ապրիլի 2-ին հարևանի տանն էր, երբ լսեց՝ Մատաղիսում ռմբակոծություն է: Վերադառնալով տուն, թոռին խնդրել է որդուն զանգել, սակայն պատասխանող չի եղել: «Սիրտս ինչ-որ բան էր գուշակում: Դողում էր մարմինս, մին էլ Նարեկն եկավ քաղաքից: Տեսա լցված ա, ասի ինչ ա՞ եղել, թե ոչ մի բան: Ասի Նարեկ ինչ ա՞ եղել, ասա, թե չէ փետը գլխովդ կտամ, ի՞նչ ա եղել, ասավ պապան, պապան..... ու էլ բան չասավ: Դեպքը 9.30-10.00-ն էր եղել, մենք 17.30-ի կողմերն իմացանք»:

Հետո հարազատները պիտի մանրամասներն իմանային:  Ապրիլի 2-ի առավոտյան Մատաղիսի զորամասում ռմբակոծություն է սկսվում: Պետք էր հաց տանել զինվորներին, սակայն, չհասցրեցին: «Մթերք պետք է դիրքեր տանեին: Արկը պայթել է մեքենայի մոտ, Հովսեփը վիրավորվում է, մինչև տարել են ապահով տեղ, հետ են եկել, որ պապային օգնեն, տեսել են՝ պապան չկա»,- պատմում են Նոդարիկ Մարգարյանի զավակները:

Նոդարիկ Մարգարյանն ու կապիտան Հովսեփ Կիրակոսյանը զոհվել են, սակայն մինչ զոհվելը կապիտանը հասցնում է զորամասից դուրս բերել 25 զինծառայողի:

Որդու զոհվելուց հետո տիկին Ելենան գնացել է Արցախ, այն տուն, որտեղ ապրել է տղան: «Ամեն օր աչքիս առաջ էդ պատկերն է. սեղանին կիսատ թողած  ճաշն ու մի կտոր հացը: Ենթադրում եմ՝ զանգել են ու Նոդարիկը դուրս է եկել տնից»,- արցունքն աչքերին ասում է 82-ամյա Ելենա տատը:

Լուսինեն հիշում է, թե ինչքան հոգատար էր հայրը. «Հեր ու աղջիկ չէինք, ընկերներ էինք: Բարձր տոնով չէր խոսում, հոգատար էր, հայր, մայր, ամեն ինչ էր մեզ համար: Զանգում խորհուրդներ էինք հարցնում: Հեռավորությունը մեզ չի խանգարել»:

Որդին՝ 25-ամյա Նարեկը թատերական կրթություն ունի, այժմ հեռակա անասնաբույժի մասնագիտություն է ստանում: Առողջական խնդիրների պատճառով աշխատել  չի կարող, սակայն հույս ունի, որ թեկուզ թեթև, բայց  աշխատանք կգտնի:

Լուսինեն նույնպես աշխատանք չունի, ասում է, որ մոր հիվանդության պատճառով տան հոգսն իր վրա է եղել, դրա համար միջնակարգ կրթությունից հետո չի կարողացել ուսումը շարունակել: Ասում է, որ եթե աշխատանք լինի, գոնե կկարողանա ընտանիքի հոգսը թեթևացնել:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:30
17.01.2022. Կորոնավիրուսի 168 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9536 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:24
ՔՊ-ն դեմ քվեարկեց «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու նախագծին
«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված  «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց ԱԺ հերթական...
Աղբյուր` Panorama.am
11:06
ԱԺ-ում հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
«Նրանք խաղաղության դարաշրջան հռչակված ժամանակահատվածում մեր ունեցած հերթական ցավալի կորուստներն են»։
Աղբյուր` Panorama.am
11:00
Կողմ ենք՝ առանց նախապայմանների սահմանները բացվեն և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն. ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցեր ուղղեց ԱԺ փոխնախագահ,  ԱԺ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ոչ պաշտոնական տեղեկատվության, Ալեն Սիմոնյանն ԱՄՆ պատվիրակությունում ներառել է նաև իր կնոջը. Արեգնազ Մանուկյան
«Ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում  ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես...
Աղբյուր` Panorama.am
10:37
Թեղուտ բնակավայրում շչակ է գործարկվելու
Հունվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության...
Աղբյուր` Panorama.am
10:31
Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
«Հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն աշխատանքային այցով  հունվարի 13-15 Մոսկվա է գործուղել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:24
Ալմ Աթիում Նազարբաևից ոչինչ չի մնացել
Ղազախստանի Ալմ Աթի քաղաքը հրաժեշտ է տվել  այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Քաղաքում նրա համար այլևս տեղ չկա։ MK.ru-ն...
Աղբյուր` Panorama.am
10:15
Պեսկովը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ բոլոր կապերի խզումը
Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ, կարող են հանգեցնել երկու երկրների հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
10:07
Թուրքիայում մահացած են գտել ՄԱԿ-ի համակարգող անդամին
Թուրքիայի Էրջիես լեռնադահուկային հանգստավայրի փրկարարները հայտնաբերել են ՄԱԿ-ի համակարգող անդամ, Կանադայի քաղաքացի Մայքլ Կրիֆթի դին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:00
Սպուտնիկ V-ով պատվաստվածներին թույլ են տվել մուտք գործել Ավստրալիա
Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը թույլ է տվել Սպուտնիկ V-ի երկու չափաբաժին պատվաստված մարդիկ մուտք գործեն երկիր։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում
Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476) ժառանգությանը...
Աղբյուր` Panorama.am
09:40
Ալմաթիում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը ճշգրտվել է
Ալմաթիում անկարգությունների և ահաբեկչական գործողությունների հետևանքով հասցված վնասի նախնական չափը հասել է գրեթե 260 մլն դոլարի, այդ թվում ՝...
Աղբյուր` Panorama.am
09:31
Արքայազն Հարրին հայց կներկայացնի Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ
Արքայազն Հարրին որոշել է հայց ներկայացնել Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ՝ պահանջելով վերադարձնել իրեն ոստիկանական պաշտպանությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:15
Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում հանդիպումներ են ունեցել իրենց համակիրների հետ:
Աղբյուր` Panorama.am
09:09
Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
Հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:43
Ուխտագնացություն՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի
Գանձասար էին ժամանել Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ առաջնորդությամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ և Արցախի թեմի հավատավոր զավակներ:
Աղբյուր` Panorama.am
23:30
Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը. ՄԻՊ
«Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը»:
Աղբյուր` Panorama.am
23:23
Ժիրինովսկին ենթադրում է՝ Նազարբաևը մահացել է, նրան հուղարկավորել են
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրում է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան...
Աղբյուր` Panorama.am
23:00
Վարդան Ոսկանյան. Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սեքսուալ համատեքստ ու պարտության վախ. Ինչպե՞ս է Պորոշենկոյի կուսակցությունը սատարում նրան
«Մարտում պետք է Պորոխ, և ոչ թե վաԶելին»,-նման կարգախոս է ընտրել «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն ի...
Աղբյուր` Panorama.am
22:27
Սերժ Սարգսյանը «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բանախոսությամբ է հանդես եկել
Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ:
Աղբյուր` Panorama.am
21:40
Աշոտյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին
«Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաև Լեւոն Տեր-Պետրոսյանը»։
Աղբյուր` Panorama.am
21:21
Խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ
Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝...
Աղբյուր` Panorama.am
21:00
Գիտնականներն անսպասելիորեն հայտնաբերել են ցրված սկլերոզի պատճառը
Ցրված սկլերոզն անհայտ էթիոլոգիայի ծանր հիվանդությունը, ամենայն հավանականությամբ՝ Էպշտեյն-Բար վիրուսից առաջացած հերպեսի տեսակից վարակի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները կարում են էկո/կտորե տոպրակներ
«Էկո պայուսակ #ինձհետ» սոցիալական ձեռնարկատիրությունը   մեկնարկել է #ինձհետ սոցիալ-բնապահպանական էկո-արշավը, որի նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՄԱԿ. Անհնար է մինչև 2022 թվականի կեսերը երկրի բնակիչների 70 տոկոսին պատվաստել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի բնակչության 70 տոկոսին մինչև այս տարվա կեսերը հնարավոր չի լինի պատվաստել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին. Արտակ Զաքարյան
«Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա
12:13 14/01/2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}