Հասարակություն 14:10 09/05/2017 Հայաստան

Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները

Ապրիլյան պատերազմի մասին հիշողությունները մեկ տարի անց էլ ցավ են պատճառում Կարեն Թորոսյանին: Նա ամեն օր հիշում է Մարտակերտում զոհված  ընկերներին, նրանց հերոսություններն ու ասում՝ ընկերներն ընկան, որ իրենք ապրեն. այդպես էլ լինելու է, շարունակելու են ապրել ու կատարել ընկերների կիսատ թողած գործը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Թորոսյանը  պատմում է Մարտակերտի արծիվների՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի,  լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մասին:

Կարեն Թորոսյանն ազգությամբ եզդի է, մտերիմ է եղել Քյարամ Սլոյանի հետ: Նրանք նույն օրը, նույն մեքենայով են գնացել զորամաս, ծառայել են նույն վաշտում: 

Մասնագիտությամբ լուսանկարիչ Կարենը միշտ նկարել է բանակային ընկերներին: Քյարամ Սլոյանի հայտնի լուսանկարների հեղինակը ևս ինքն է:

Զրույցի ընթացքում Կարենն ասում է՝ հպարտ է, որ այդպիսի հերոս տղաների հետ է ծառայել, իսկ հետո անմիջապես պատմում է 2016 թվականի ապրիլի 1-ին դիրքեր բարձրանալու մասին:

«Ապրիլի 1-ը սովորական օր էր: Այդ օրը բարձրացանք դիրքեր։ Արմենակ Ուֆանյանը դիրքերը ստուգում էր, եկավ մեր դիրք ու ասաց, որ որոշակի հատվածներ փորենք, որպեսզի դիվերսիայի ժամանակ պատրաստ լինենք հարձակմանը: Ասացի՝ պարոն կապիտան, ես չփորեմ էլի, դեմբել եմ: Ձեռքը դրեց ուսիս ու ասաց, թե դու պիտի փորես, որ երկու տարվա ծառայությունդ ջուրը չընկնի»,- հիշում է Կարենն ու ավելացնում, թե երևի հրամանատարն  ինչ-որ բան կանխազգում էր:

Երբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվել է հարձակումը, այդ ժամանակ ռադիոկապով  խոսել են Ուրֆանյանի հետ, բայց նա բարկացել է, հրահանգել է իրեն չխանգարեն. «Ասում էր մի խանգարեք, տեսնում եք պատերազմ է, իսկ դուք խանգարում եք»,-  նշում է Կարենը ու հավելում, որ կապիտանը նահանջելու հրամանին չի ենթարկվել, քանի որ շատ լավ գիտեր, թե նահանջելուց հետո ինչ կարող էր լիներ:

«Երբ իմացանք, որ Ուրֆանյանը զոհվել է, մենք սկսեցինք կատաղած կռվել: Մենք վրեժ ունեինք լուծելու»,- նշում է Կարենը:

Նրա խոսքերով՝ կապիտանին բոլորն էլ սիրում էին, զինվորները նրա համար հոգի էին տալիս. «Հիանալի անձնավորություն էր, բոլորին հասնող, ինքը լավ ընկեր էր:   Ուրֆանյանը նշանվելուց հետո երբ վերադարձավ զորամաս շատ ուրախ էր, այդ ժամանակ Ֆեյսբուքում նրան ընկերության հայտ ուղարկեցի ու անմիջապես ընդունեց: Ասացի՝  պարոն կապիտան չես ջղայնանա չէ, որ ընկերության հայտ եմ ուղարկել, պատասխանեց՝ չէ, ես սաղին էլ ընդունում եմ: Երբ հարցրեցի, թե նկար չունի, ինչի՞ համար է մտնում Ֆեյսբուք, ասաց՝ նշանածիս հետ եմ խոսում»:

Կարենը հիշում է, որ զրույցներից մեկի ժամանակ էլ Ուրֆանյանին ասել է, թե աշխարհի ամենալավ ու սիրուն տեղը Դուբայն է, իսկ նա հակադարձել է. «Թորոսյան էդպես չի, աշխարհի  ամենալավ տեղն Արեշն ա»։

Հետո Կարեն Թորոսյանը ցույց է տալիս իր զինվորական գրքույկը, որտեղ Արմենակ Ուրֆանյանի ստորագրությունն է. «Ամեն անգամ հպարտությամբ եմ նայում այս ստորագրությանը, այն ինձ համար մասունքի նման մի բան է»:

Երբ պատմում է Ռոբերտ Աբաջյանի մասին, սկսում է ժպտալ: «Այնքան սիրուն աչքեր ուներ»,- ասում է Կարենն ու ավելացնում. «Պատերազմից մեկ օր առաջ Ռոբերտը միջանցքում կանգնել էր ու 2014թ-ի առաջին զորակոչի զինվորներին էր նայում, որոնք երկու ամիս հետո պետք է զորացրվեին: Մոտիկացա, ասացի, որ չմտածի, ութ ամսից էլ ինքն է զորացրվելու: Ռոբերտը պատասխանեց՝ Աստված տա»:

Հետո Կարենը սկսում է խոսել Անդրանիկ Զոհրաբյանի մասին. «Այդ օրը Անդոն ինձ չիպ տվեց ու խնդրեց, որ  մի քանի երգեր գցեմ:  Դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ  շփվել եմ թե Ուրֆանյանին, թե Քյարամի, թե Ռոբերտի, թե Անդրանիկի հետ: Հիմա երբ հիշում եմ, մեկ-մեկ մտածում եմ, թե երևի երազ էր, որ չորսով մի տեղում են եղել: Ուրֆանյանն ասում էր, որ զորացրվելուց հետո իրեն չմոռանանք, Քյարամն էլ խոսում էր տան վերանորոգման, իր հարսանիքի մասին: Միշտ ասում էր, որ իր հարսանիքը ես պիտի նկարեմ, բայց միաժամանակ շեշտում էր՝ չմոռանաս, որ միասին պոստ ենք պահել, հանկարծ  փող չուզես»:

Ընկերների մասին խոսելիս Կարենն ասում է, որ չորս արծիվներն իրենց հետ տարան իր արցունքները...

Նա չի մոռացել նաև  5-րդ վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Տիգրան Պողոսյանին, որը զոհվել է 2016թ-ի ապրիլի 25-ին: «Նոր գնացել եմ զորամաս, այդ ժամանակ մոտեցա Տիգրան Պողոսյանին ու հարցրեց՝ախպերս, էստեղի աֆիցերները ոնց են ծառայում, ծիծաղեց: Ասաց՝ ապ, դու որ վաշտի՞ց ես, երբ իմացավ՝ խնդաց, թե ապ,  կարգին աֆիցեր է քեզ ընկել, չմտածես, տոչնի ինձ նման: Զարմացա, ինձ սկզբից թվացել էր, որ զինվոր է, բայց փաստորեն ինքն էր իմ դասակի հրամանատարը: Ձեռքը երկարացրեց ու ասաց՝ արի գնանք կոֆե խմենք, համ էլ դասակիդ հրամանատարի հետ կծանոթանաս: Լեյտենանտը սև սուրճի սիրահար էր, իսկ Ուրֆանյանը նշանվելուց հետո ոչ խմում էր, ոչ ծխում»,- հիշում է Կարեն Թորոսյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:09
«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության
««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մատվիենկո. Ռուսաստանը կանի ամեն ինչ էսկալացիան թույլ չտալու համար
«Ռուսաստանը մտահոգված է  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակով և կանի ամեն բան, կանգնեցնելու էսկալացիան, դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊՆ. Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է. «Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։...
Աղբյուր` Panorama.am
15:53
Փարվանա լիճը կընդգրկվի պահպանվող տարածքների ցանկում
Փարվանան` Վրաստանի ամենամեծ լիճը, 2021 թվականից կլինի Ջավախքի ազգային պարկի ենթակայության ներքո: Այս մասին հայտնում է Jnews կայքը։ Ըստ Ջավախքի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի շենքի վրա բորշչ թափեցին
Հայաստանում Ուկրաինայի շենքի դիմաց բողոքի ակցիա  իրականացրեցին դաշնակցական երիտասարդները։ Նրանք իրենց ձեռքում ունեին «Ամոթ...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱԺ նախագահը խորհրդարանական քննարկումը ժամանակի վատնում անվանեց
«Իմ վերաբերմունքը շատ բացասական է, ես չեմ համարում սա լավ լուծում, այնուհանդերձ ես համարում եմ սա լուծում, որովհետև մինչ այս չունեինք...
Աղբյուր` Panorama.am
15:15
Հուլիսի 16-ից Մոսկվայի բոլոր բնակիչները կարող են կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել
Մոսկվայի բնակիչները հուլիսի 16-ից կարող են անվճար կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեստ հանձնել։ rbc.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:08
Կիպրոսի կուսակցությունը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա
Կիպրոսի «ΕΔΕΚ» կուսակցությունը (Շարժում հանուն սոցիալճդեմոկրատիայի) հայտարարություն է տարածել, որով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն,...
Աղբյուր` Panorama.am
14:51
Օլիվեր Սթոունը քննադատել է Հոլիվուդը
«Խելացնորության նման մակարդակ ես երբեք չեմ տեսել»։
Աղբյուր` Panorama.am
14:43
Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
Ամերիկացի ռեթեր Քանյե Ուեսթն այլևս չի մասնակցի 2020 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մրցապայքարին։ News.ru կայքը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ովքե՞ր կարող են մասնակցել աշնանացան ցորենի սերմերի գնման փոխհատուցման ծրագրին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՏԶՆԿ. Հանքարդյունաբերության ոլորտի աճի պարադոքսը
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի...
Աղբյուր` Panorama.am
14:24
Կենդանի մարդուն մահացած էին համարում և բաց չէին թողնում դիահերձարանից
Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում հիվանդը հայտարարվել էր մահացած և նրա մարմինն ուղարկել էին դիահերձարան, որտեղ ավելի ուշ հարազատները նրան գտել...
Աղբյուր` Panorama.am
14:16
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են չվերթները վերսկսել հուլիսի 15-ից։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Բելգիայում կորոնավիրուսից մահ չի գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից Բելգիայում նախորդ օրվա ընթացքում առաջին անգամ մահ չի գրանցվել․ առաջին անգամ մարտի 10-ից ի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արցախում մտադիր են համաներում հայտարարել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Շիրակում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Շիրակի մարզպետարանից...
Աղբյուր` Panorama.am
13:49
Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ադրբեջանագետ. Ամեն դեպքում ձեր փոխարեն ես չէի շտապի ուրախանալ կատարվողի կապակցությամբ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Ալիևի գործողությունների տրամաբանությունը, եթե ճիշտ եմ հասկանում, ապա երկու նապաստակ ա մի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կապույտ մզկիթում պայթունավտանգ ոչինչ չի հայտնաբերվել
Ռումբի տեղադրման ահազանգ ստանալուն պես Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ Մզկիթի տարածք են ժամանել ոստիկաններ, ԱԻ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ
Հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի...
Աղբյուր` Panorama.am
13:31
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելանքը
Տարիներ շարունակ Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենախոշոր միջսահմանային հարձակումների ֆոնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի մի շարք...
Աղբյուր` Panorama.am
13:27
Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
«Այս գիշեր ժամը երեքից 150-ից ավելի ոստիկաններ մտել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք, փակել գլխավոր ճանապարհը, շրջապատել...
Աղբյուր` Panorama.am
13:21
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 15-ին, ժամը 10։51-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԻՊ-ը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ալիևի փակուղին՝ կա՞նգ առնել, թե՞ խորանալ ճահճում․ Արմեն Պետրոսյան
Ինչպես հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, այնպես էլ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում անցած գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական...
Աղբյուր` Panorama.am
13:07
Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Փորձագետ. Ադրբեջանը միշտ էլ կենդանի վահան է դարձրել իր բնակավայրերն ու քաղաքացիներին
«Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}