Այս ընտրությունները լրագրողների գործունեությունը խոչընդոտելու առումով որևէ կերպ չտարբերվեցին նախորդից. Ա. Մելիքյան
«Ցավոք այս ընտրությունները լրագրողների գործունեությունը խոչընդոտելու առումով որևէ կերպ չտարբերվեցին ապրիլի 2-ի խորդրդարանական ընտրություններից»,-այսօր Մեդիակ կենտրոնում կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում կոնֆլիկտային վիճակներ արձանագրվեցին և իրենք այդ դեպքրի վերաբերյալ պատրաստում են հայտարարություն։
«Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ այսօր իրավապահ մարմիննները հրապարակային հայտարարություններ չկատարացեին, մինչդեռ խորհրդարանականի ժամանակ այդպես չէր»,-ասաց Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ իրավապահներն ակտիվություն կսկսեն ցուցաբերել։
Մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանն անդրադառնալով ընտրություններին՝ մամուլի լուսաբանման տեսանկյունից՝ նշեց, որ լրագրողները ինչ-որ տեղ ստիպված են անել այն գործը, որ գուցե մյուս ինստիտուտներն այդքան էլ լավ չեն անում։
«Եվ խորհրդարանականի, և այս ընտրությունների ժամանակ զգացվեց, որ լրագրողնները ուղղակի ցույց են տալիս այն, ինչի մասին բոլորը խոսում են և ոչ ոք չի կարողանում ապացուցել։ Լրագրողները փորձում են բացահայտել, գտնել ճշմարտությունը ընտրությունների ժամանակ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին