Ճապոնիայի կառավարությունը չի մեկնաբանում արքայադստեր նշանադրության լուրերը
Ճապոնիայի կառավարությունը չի մեկնաբանում արքայադուստր Մակոյի՝ համակուրսեցու հետ նշանադրության լուրերը, քանի դեռ այս մասին պաշտոնապես չեն հայտարարել կայսերական պալատի վարչությունից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կայսերական պալատի վարչությունը հաղորդել է, որ դա պաշտոնական հայտարարություն չէ։ Ներկայուսմ մենք մտադիր ենք լուռ սպասել պաշտոնական հայտարարությանը»,- ասել է խոսնակը։
Նախօրեին ԶԼՄ-ներու տեղեկություններ էին հայտնվել արքայադստեր՝ իր համակուրսեցու հետ հնարավոր նշանադրության մասին։ Վերջինս աշխատում է փաստաբանական ընկերությունում։