Փարիզի մերձակայքում զորավարժությունների ժամանակ երկու ֆրանսիացի զինվորական է զոհվել
Փարիզից արևելք անցկացվող զորավարժությունների ժամանակ ֆրանսիական օտարերկրյա լեգիոնի կազմից երկու զինվորական է զոհվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Մարնա գետի մերձակայքում։ Զինվորականները մշակում էին ջրում նավակների անձնակազմի փոխգործակցության մեխանիզմները։
Մարնան հանգիստ գետ է, բազմաթիվ կղզիներ ունի, գետի ջրերում են մարզվում Ֆրանսիայի թիավարության ազգային հավաքականի անդամները։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում