Հասարակություն 20:30 19/05/2017 Հայաստան

Համայնքային թանգարանները կմիանան «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները, միանալով «Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագրին, մայիսի 20-ին հանդես կգան մի շարք միջոցառումներով:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այդ օրը մայրաքաղաքի բնակիչների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար մուտքը համայքնային թանգարաններ  կլինի անվճար:

Ինչպես թանգարանների միջազգային օրը, այնպես էլ «Թանգարանների գիշեր» ծրագիրը Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի կրում է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին` թանգարանում» խորագիրը:

Մայիսի 20-ին համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով.

Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բոլոր այցելուների համար բաց կլինեն ժամը՝ 10:30 -24:00-ն: 

Ժամը 20:00-ին տեղի կունենա հանդիպում հայտնի երգահան Տիգրան Մանսուրյանի հետ:
Ժամը 20:30-ից կընթերցվեն նամակներ ուղարկված ռազմի դաշտից (1941-1945թթ.), աքսորավայրից (1950-ական թթ.) և 20-րդ դարի հայտնի գործիչների նամակագրությունից: Միջոցառման ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն կունենան ընթերցելու, պատմելու կամ գրելու իրենց իսկ պատմությունները:  Կներկայացվի նաև փոքրիկ ցուցադրություն՝ նամակներ, բացիկներ, մեդալներ՝ թանգարանի հավաքածուից:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կգործի ժամը 10:30-24:00-ն:
Ժամը 18:00-ից թանգարան այցելողները կծանոթանան «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:
Ժամը 19:00-ին թանգարանի դիմացի հարթակում տեղի կունենա ֆլեշմոբ՝ Վանի ազգային տարազների ցուցադրությամբ, որին կհաջորդի մշակությաին ևս մեկ հետաքրքիր անակնկալ:
Ժամը 19:30-20:30-ն կանցկացվի բացօթյա համերգ՝ «Վանի տարածաշրջանի երգերը և պարերը»՝ «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ:
Ժամը 21:00-22:00-ն թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում կկազմակերպվեն դասախոսություններ Վանի հնագիտական ժառանգության թեմայով: 
Ժամը 22:00-24:00-ն բոլոր այցելուները կկարողանան «Գիշերային զբոսանք» կատարել Էրեբունի միջնաբերդում:

Ժամանակակից  արվեստի թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-24:00-ն:
Ժամը 16։00-ին թանգարանում կբացվի Սերգեյ Փարաջանովի անվան  թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն ընդգրկում է լուսանկարչի 40-ամյա գործունեությունը. հայկական ճարտարապետություն, բնանկար և ժամանակակիցների դիմանկարներ։
Ժամը 18։00-ին թանգարանի հարակից տարածքում կներկայացվի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությունը:

Կարեն Դեմիրճյան թանգարանը կգործի ժամը 14:00-24:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի արվեստասերներին կներկայացվի նաև «ՍՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաև ԽՍՀՄ տարիները լուսաբանող փաստավավերագրական ֆիլմեր:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 10:00-ից մինչև կեսգիշեր: Ժամը 15:00-ին տեղի կունենա հանդիպում-քննարկում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Սեպտեմբերի 21-ին կայացել էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման...
Աղբյուր` Panorama.am
23:41
Թիվ 35 ավտոբուսի վթարի հետևանքով կան տուժածներ
Շերամի փողոցում թիվ 35 ավտոբուսի վթարի հետևանքով կան տուժածներ: ԱԻՆ-ից հայտնում են, որթիվ 35 երթուղին սպասարկող «HIGER»...
Աղբյուր` Panorama.am
20:31
Տոնական հրավառություն՝ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում
Տոնակատարությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ
Աղբյուր` Panorama.am
20:21
Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
Ռուս հայտնի մոդել, Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը,...
Աղբյուր` Panorama.am
20:13
Օդի ջերմաստիճանը 23-25-ը կնվազի 3-4 աստիճանով
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աղբյուր` Panorama.am
20:07
Ընտրություններից 3 օր առաջ Մերկելի դաշինքը կորցնում է ժողովրդականությունը
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, նախորդ շաբաթվա համեմատ, երկու տոկոսի աճ է գրանցել։
Աղբյուր` Panorama.am
19:59
Մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ, այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք. Սերժ Սարգսյան
Ավելին, պիտի փորձենք hետ բերել բաց թողածը: Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ:
Աղբյուր` Panorama.am
19:45
Պուտինի այցից հետո «Յանդեքսի» գրասենյակի աշխատակիցներին տարհանել են
Սկսել է աշխատել հրդեհային ազդանշանային համակարգը։
Աղբյուր` Panorama.am
19:40
Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը երկու նոր տուգանք է ստացել
Թե ով է վարել Բաղդասարյանին պատկանող ավտոմեքենան, առայժմ հայտնի չէ։
Աղբյուր` Panorama.am
19:34
Սկսվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգումը
Ամբողջական վերանորոգումը կտևի երկու և կես տարի:
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետությունը Կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ից։
Աղբյուր` Panorama.am
19:18
Մերկելը կարծում է, որ ահաբեկչությունը մշտապես սպառնում է Գերմանիային
Ահաբեկչությունը մշտական սպառնալիք է Գերմանիայի համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հնդկաստանում բժիշկները չեն կարողանում որոշել սիամական երկվորյակների սեռը
Երկվորյալկներն ընդհանուր պորտալար ունեն, ինչը բարդացնում է արյան շրջանառության գործընթացը։
Աղբյուր` Panorama.am
19:03
Շերամի փողոցում 35 համարի ավտոբուսը բախվել է պատին
Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Աղբյուր` Panorama.am
18:56
Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
Սեպտեմբերին 20-ին բացված հյուրանոցը գործելու է երկու օր:
Աղբյուր` Panorama.am
18:47
Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
Սեպտեմբերի 25-ին դուրս կգանք տոնի, որպեսզի նշենք այդ երաշխիքների ձեռքբերումը
Աղբյուր` Panorama.am
18:37
Օգոստոսին ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է 1 մլրդ դրամ
2017թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 476,831, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է...
Աղբյուր` Panorama.am
18:33
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:
Աղբյուր` Panorama.am
18:25
Անկախության 26-ամյակի առթիվ վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
18:18
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ
Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։
Աղբյուր` Panorama.am
18:05
Յուրի Ջորկայեֆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: «Ղեկավարվելով 2005...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հենրիկ Չեշնիկի «Վտանգավոր Խաղեր»-ը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում
Լեհ հայտնի նկարիչը ցուցադրվում է 1970-ականների սկզբից: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ հայրենիքում ու արտասահմանում:
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ով համաձայն չէ Ռուսիո պատրիարքի հետ՝ թոշակի՛
Ռուսաստանի պատրիարք Կիրիլը  Ռուս ուղղափառ եկեղեցու հետնորդներին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իր հրամանների հետ, կարող...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին
Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի:
Աղբյուր` Panorama.am
17:04
Սպայի կյանքը փրկած զինվորը պարգևի մասին իմացել է հոսպիտալում
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար թիվ n զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Գրիգորյանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:01
Դոնի Ռոստովի կենտրոնում տասը հարկանի հյուրանոց է հրդեհվել
Հրդեհը բռնկվել է տաքացուցիչի պատճառով։
Աղբյուր` Panorama.am
16:43
Անկախությունն ամենալավ բանն է. Ջիվան Գասպարյան
ՀՀ Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
16:34
ՌԴ արտգործնախարարության մեկնաբանությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ
ուսաստանը բազմազգ ժողովրդավար երկիր է, ուր յուրաքանչյուրի իրավունքները ապահովվում և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելությունից։
Աղբյուր` Panorama.am
16:20
Արամեն, Մհերը և Սիրուշոն՝ վաստակավոր արտիստ
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասաններ Ռուդոլֆ Ղևոնդյանը, Արման Մարգարյանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահը այցելել է «Եռաբլուր» պանթեոն
14:20 21/09/2017

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահը այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}