Կրթություն 18:26 19/05/2017 Հայաստան

Առաջին փուլում կմիավորվեն, կմիաձուլվեն միմյանց մոտ գտնվող դպրոցները. Լևոն Մկրտչյան

Այժմ մշակվում է դպրոցների համալիր զարգացման ծրագիր, որի համատեքստում դիտարկվում են քաղաքային դպրոցների վերախմբավորման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցների գերբեռնված և թերբեռնված աշխատանքը,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով օպտիմալացման վերաբերյալ կառավարության հանձնարարականներին։

«Կրթության որակի հետ կապված մեր խնդիրներից մեկն այն է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա՛մ անցնում է երկրորդ հերթի, կա՛մ փակվում: Այսինքն` երեխան կեսօրից հետո չի մնում դպրոցում, քանի որ խմբակներ և լրացուցիչ կրթության ծառայություններ, որոնք կարող են դպրոցական ռիթմը պահել, չկան: Կառավարության կողմից խնդիր է դրվել ՝ բացառել երկրորդ հերթով դասապրոցեսները: Եթե մենք գնանք երկրորդ հերթի բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով աշխատող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են: Մեր խնդիրը հետևյալն է` քաղաքային բնակավայրերում, հատկապես Երևանում դպրոցների մի զգալի հատված գերբեռնված է, մյուս մասը` թերբեռնված, և մենք ուղղակի այս երկուսին հավասար առաջ գնալու հնարավորություն ենք տալու` միավորելով ուժերը»,- նշեց  Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ միավորումները կնպաստեն, որպեսզի դպրոցը լիարժեք աշխատի և կատարի իր ամբողջական ֆունկցիան՝ կրթության որակի ապահովման տեսանկյունից:

Անդրադառնալով հարցադրմանը, թե օպտիմալացման գործընթացում կարող են լինել մանկավարժների կրճատումներ՝ նախարարի պաշտոնակատարը նշեց. «Մանկավարժների մեծ մասն աշխատում է կես կամ քառորդ դրույքով, այսինքն` թերբեռնված են աշխատում: Սա այն դեպքը չէ, որ պետք է կրճատումներ անենք: Աշակերտների թիվը կրճատվել է, իսկ ուսուցչական կազմը մնացել է նույնը, սակայն խնդիրն այստեղ ավելի շատ որակն է. եթե ունենք ուսուցիչ, ով 40 000 դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, նա կրկնուսույցի մեթոդների դիմելու մասին անպայման մտածելու է, քանի որ ստացած աշխատավարձը չի ապահովում լավ աշխատելու մոտիվացիա»։

Բացի այդ, ըստ Լևոն Մկրտչյանի՝ Երևանում դպրոցների վերախմբավորումը հնարավորություն կտա զգալի գույքային միջոցներ ազատել, քանի որ, օրինակ, եթե որևէ դպրոցը կառուցված է 1300 աշակերտի համար, իսկ ներկայումս այնտեղ սովորում է 300 աշակերտ, այս դեպքում մի մասնաշենքը կարող է ազատել` խնայելով դպրոցի պահպանման ծախսերը:

Նախարարի խոսքով` երբեմն դպրոցները սկսում են վարձակալությամբ տալ իրենց ազատ տարածքները, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Առաջին փուլում կմիավորվեն, կմիաձուլվեն միմյանց մոտ գտնվող դպրոցները: Շատ կարևոր, սկզբունքային հարց է. յուրաքանչյուր տեղ, որտեղ բնակավայր կա, դպրոց անպայման լինելու է, քանի որ մենք պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը»։

Անդրադառնալով կառավարության հանձնարարականով միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների խոշորացման ծրագրին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այստեղ նման կարիք կա այն դեպքերում, երբ փոքր բնակավայրում աշխատում են և՛ արհեստագործական ուսումնարանը, և՛ քոլեջը` երկուսն էլ` 30-40 սովորողով։

«Մենք կարող ենք նրանց միավորել և կրթությունը պահել մեկ շենքի մեջ` միջին մասնագիտական կրթական հաստատությունը՝ քոլեջն իրավունք ունի նաև արհեստագործական կրթություն իրականացնել: Այստեղ կրճատում չի լինի, քանի որ մենք կարիք ունենք մասնագետների, ուղղակի ուսումնական հաստատությունը կազատենք ծանրաբեռնվածությունից և ավելորդ պահպանման ծախսերից »,- նշեց  Լ. Մկրտչյանը:

Նա նաև ասաց, որ Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում տարիներ առաջ հիմնադրված տարածաշրջանային քոլեջների ձևաչափով 8 գյուղատնտեսական ուղղվածության քոլեջներ ստեղծելու ուղղությամբ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ՄԿՈՒ հաստատությունների խոշորացման դեպքում կարևոր խնդիր է նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների ցանկի ուսումնասիրությունը, մենք այստեղ ուղղորդումների և վերանայումների անհրաժեշտություն ունենք. «ՄԿՈՒ ոլորտում մասնագիտություններն ամբողջությամբ պետք է աշխատաշուկան թելադրի, և հենց աշխատաշուկան էլ կառավարման համակարգի մաս պետք է կազմի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:09
ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ին առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը կցուցադրվի Երևանի կինոթատրոններում
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նոր կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին:
Աղբյուր` Panorama.am
14:51
Թուրքիայի և Իրաքի գլխավոր շտաբների ղեկավարները կքննարկեն քրդական հանրաքվեի հարցը
Հաղորդվում է, որ Աքարը Ալ-Հանիմիի հետ բանակցություններ կվարի Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շենքում։
Աղբյուր` Panorama.am
14:45
Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Նալբանդյան. Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում ծավալվող զարգացումներին
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
14:32
«Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում». Նախագահը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով...
Աղբյուր` Panorama.am
14:26
«Միսս-Թուրքիա 2017»-ը թվիթերյան գրառման պատճառով զրկվել է տիտղոսից
«Միսս Թուրքիա» մրցույթի կազմակերպչական կոմիտեն, որը ձգտում է Թուրքիան ներկայացնել աշխարհին, չի կարող ընդունել նման հաղորդագրությունը։
Աղբյուր` Panorama.am
14:15
Արման Միքայելյանը և Կարեն Գրիգորյանը՝ «Երևան օփենի» առաջատարներ
Երևանում ընթացող «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարներ են...
Աղբյուր` Panorama.am
14:08
Արտեմ Ասատրյանը Լիսաբոնում ներկայացրել է Հայաստանում արժանապատիվ ծերացման ապահովման ուղղությամբ աշխատանքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին Լիսաբոնում կայացած «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:04
Մանե Թանդիլյան. Տեսնելու ենք, թե ինչպես է պահպանվել հայկական ժառանգությունը Բաքվում
Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու նպատակով  Բաքվում գտնվող «Ելք» խմբակցության պատագամավոր Մանե...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք...
Աղբյուր` Panorama.am
13:40
Հակառակորդն առաջնագծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետեր. Արցախի ՊՆ
Մեկ շաբաթում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:
Աղբյուր` Panorama.am
13:37
«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
Դատարանի որոշմամբ նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:
Աղբյուր` Panorama.am
13:30
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ
Եվրոպական փորձագետների խմբի հետազոտությունների արդյունքների  եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:11
Դոնեցկի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան, իշխանությունները մեկնաբանություններով հանդես չեն եկել։
Աղբյուր` Panorama.am
13:02
Արցախում նշում են Ստեփանակերտի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Թրամփը «տեղը չի բերել» սեփական կնոջը
Ամերիկյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի սուր աչք ունեցող օգտատերերը հումորի նոր առիթ ունեն։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Իրմա փոթորիկի...
Աղբյուր` Panorama.am
12:43
ԱԳ նախարար. Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը
Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:37
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հարավային Կովկասի երկրներ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան: ԵԱՀԿ ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
«Այսօրվա ասուլիսն ուզում ես սկսել հանրապետության նախագահին դիմելով՝ Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է»
Աղբյուր` Panorama.am
11:54
Մեքսիկայում վթարի է ենթարկվել երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տանող ուղղաթիռը
Մեքսիկայի գլխավոր դատախազությանը պատկանող ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր հասցնում երկրաշարժից տուժածներին, վթարի է ենթարկվել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:47
Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
«Արարում» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 15-ին, գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
11:38
ԵԽ Նախարարների կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել Ադրբեջանի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները սեպտեմբերի 19-ից 21-ը «Մարդու իրավունքների» հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թուրքիայի վարչապետը մեկ տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային...
Աղբյուր` Panorama.am
11:17
Մեկ օր սահմանամերձ Չորաթանում
Կյանքը զգալիորեն բարելավվել է, արտագաղթը կանգ է առել, ավելին՝ գյուղ է վերադարձել 6 ընտանիք...Գյուղը, սակայն դեռ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած
Աղբյուր` Panorama.am
11:09
Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրել են երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
13:14 23/09/2017

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}