Մեքսիկայում երեք չարագործներ թալանել են 29 ոստիկանների տեղափոխող ավտոբուսը
Մեքսիկայում երեք հոգի հարձակվել է Ակապուլկոյից մայրաքաղաք ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Ինչպես հաղորդվում է, ոստիկանները Մեխիկո մեկնում էին վարձակալած ավտոբուսով, որպեսզի այնտեղ անցկացնեին հանգստյան օրերը։ Վարորդն ավտոբուսի անսարքության պատճառով ստիպված է եղել կանգ առնել։ Այդ հնարավորությունից էլ հենց օգտվել են հանցագործները։
Ոստիկաններից խլել են գումար, հեռախոսներ և անձնական իրեր։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ