Տրանսպորտային միջոցներից իրեր նետելու համար կազմվել է 363 արձանագրություն
Այսօրվա դրությամբ Արմավիր մարզում 171 արձանագրված աղբավայրերից արդեն իսկ փակվել են 20-ը, Արարատի մարզում 261-ից 170-ը, Շիրակի մարզում 337-ից 31-ը, Կոտայքի մարզում` 184-ից 36-ը: Նման տվյալներ են տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ ներկայացնելով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացիկ վիճակը:
Կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 791 դեպք, չսահմանված վայրերում աղբ թափող 405 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 370-ը: Վարորդների հանդեպ տրանսպորտային միջոցներից իրեր և առարկաներ նետելու համար կազմվել է 363 արձանագրություն:
«Աշխատանքներն անընդհատ ընթացքի մեջ են և ավելի լավ ցուցանիշներ ունենք, քան մենք սպասում էինք»,-ասել է նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Արտաշես Բախշյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
- Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը