Հասարակություն 17:39 24/05/2017 Արցախ

Տան տիրոջ, «Սիրունիկին» փախցրած լիմուզինի ու վախեցած աչքերի մասին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

-Ինտերնետը լա՞վ է աշխատում ձեր տանը,-առաջին հարցս է գիշերով մեզ դիմավորած հյուրատան տիրոջը, ով մեր ծանր ճամպրուկներն է փորձում տեղավորել մեքենայի մեջ։
-Չկա, -կտրուկ հույսերս կոտրում է նա։
-Չկա՞, ինչպե՞ս...։
-Ոչ թե ինչպես, այլ շնորհակալություն ։ Աշխարհի վերջը չի։
Աշխարհի վերջն է, բա ինչ է,-ասում եմ ես՝ նրա հետևից իջնելով մեքենայից ու քայլելով դեպի հյուրատուն,- Բա չիմանանք ով , ում հետ, ուր գնաց, ինչ տեսավ, ինչ ասաց։

Տանտերը ծիծաղում է. «Այ իսկական երևանցի, մի փնթփնթա՝ լավ է անցնելու, չես ուզենալու գնաս, գնաս էլ՝ հետ գալու մասին ես մտածելու։ Մի տես՝ ինչ տուն է՝ անտառի մեջ։ Թռչուններն էլ, ոնց որ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբից լինեն»։

Ստեփանակերտում մայիսյան հաղթանակների օրերին անհնար էր հյուրանոց գտնել. բոլոր տեղերը նախօրոք զբաղեցրած էին։ Մի կերպ՝ խնամի-ծանոթ-բարեկամ խառնելով , գտել էինք մեր տան տիրոջը՝ Ռազմիկին։ Անցնում ենք երկար ու նեղ կածանով , մեկ էլ  միջավայրի հետ ընդհանրապես կապ չունեցող երկար սպիտակ լիմուզին է հայտնվում դիմացներս։


Ռազմիկը նայում է դեմքիս. «Ըհը, տես քեզ լիմուզինով ենք ման տալու։ էս սովորական լիմուզին  չի է, սա Հոլիվուդից սանիկս է ուղարկել, սրանով է Ռիչարդ Գիրը Ջուլիա Ռոբերթսին փախցրել։ Ի՞նչ կա ծիծաղելու։ Նայի է, չի հավատում։ Հոլիվուդում գնել է Առնոլդ Շվարցնեգերից ու ուղարկել ինձ»։

Հասնում ենք տեղ, ասում է՝ դե իրերդ արագ թողեք, իջեք՝ խորովածը սառում է։ Ռազմիկին հակաճառել չի կարելի։ Իջնում ենք։ Մեծ սեղան՝ վրան Արցախի բարիքներ։ Հոնի օղի, խաղողի գինի, թթի օղի։ Հյուրերի մեջ էլ՝ ծանոթ լրագրողներ։ Բայց Ռազմիկը այդքան էլ հիացած չէ  աշխարհի բոլոր լրագրողներով։ Ինձ ասում է . «Իբր էդ ինչեր եք գրում մեր մասին։ Մեկ-մեկ կարդում ծիծաղից մեռնում ենք. Էդ ինչ վախեցած եք դուք...վայ-վայ, բա որ չեք ասում քառօրյա պատերազմ։ Մեր պատերազմը երբեք էլ չէր ավարտվել։ Էդ ձեզ համար էդ օրը սկսվեց։  «Ստեփանակերտը՝ ռմբակոծության տակ», «Արցախի մանուկների ապագան վտանգված», «Արցախում դրությունը լարված է»... ձեզ որ լսենք տուն-տեղ կթողնենք կփախնենք։ Է, կրակում են, թող կրակեն։ Ձեր Երևանում չե՞ն կրակում։ Օրը ցերեկով մեկը մեկի վրա բացահայտ կրակում է։ Ու ինչ՝ թողնում-փախնում ե՞ք։ Եվրոպաներից ապահով է մեզ մոտ, բալա»։

Ասում եմ՝ էդ կրակելն ուրիշ. Ձեր մոտ պատերազմ է։ Տխրում է Ռազմիկը՝ «Մեր ու ձեր չկա, բալա, իմ ու քո պատերազմը նույնն է ու այն երբեք էլ չէր ավարտել։ Գիտես էդ ապրիլին  ի՞նչ եմ արել։ Էդ քո  վախեցած աչքերից երևում է՝ չգիտես։ Հարսանիք եմ արել։ Աղջկաս պսակել։ Ու գիտե՞ս ինչի չհետաձգեցի՝ չնայելով , որ հարսանիքի սիրտ չկա, որ կրակում են։ Չհետաձգեցի, որ քո պես վախեցած աչքերովները  հասկանան՝ կյանքը շարունակվում է։ Պատերազմը մենակ մեռնել չէ։ Պատերազմը նաև այդպիսի կյանք է։ Գիտես էս աչքերն ինչեր են տեսել՝ էլ գերի դարձած ընկերներ, էլ ընկեր դարձած գերիներ...Ոնց եմ ջղայնանում չապրողների վրա, վախեցած ապրողների վրա, ապրելը հետաձգողների վրա։ Մենք, որ էսքան բանից հետո ժպտում ենք, դուք պետք է ծիծաղելով, շվշվացնելով ապրեք։  Էդ վախենալու բաների մասին էլ քիչ գրեք»։

Ասում եմ՝ առաջին հայացքից չսիրեց ինձ Ռազմիկը, ինչ տեսել է՝ կռվում է։  Տան տերը ծիծաղում է, թե՝ ոչ թե չսիրեց, այլ ուղղակի իր դասարանի Ծովինարին եմ նման. «Գիտեմ հենց Ծովոն  ա դիմացս նստած, սենց հարազատի պես խոսում եմ»։

«Այ քեզ հայի բախտ,-ասում եմ ես, - ամբողջ դասարանից Ծովինարին պիտի նման լինեի»։

Ծիծաղում ենք ու տան տերն ասում է, թե  սիրտս առնելու ձևը գիտի. «Որ ասում ես արշավներ-մարշավներ ես սիրում, քեզ մի քնապարկ եմ նվիրելու, եթե հարցիս ճիշտ պատասխանես»։

Մեկ էլ, ոչ ավել, ոչ պակաս հարցնում է՝ ինչպես է սկսվում «Աննա Կարենինան»։ Քննություն պատասխանող աշակերտի պես արագ-արագ ասում եմ՝ «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»։

Ասում է ՝ վերջ, քոնն է քնապարկը։ Բերում են ինքնաեռը ու տարածվում է սարի թեյի անուշ բույրը ։ Ռազմիկը ինչ-որ բան է պատմում Համո Սահյանի մասին, հիշում ենք Չարենցին, ավելի թունդ «հիշում» բոլոր նրանց, որ գրել են Չարենցի դեմ ու անտառի մեջի տունը դառնում է շատ հարազատ մի տեղ ապրելու համար։

Որոշում եմ առավոտյան  անպայման Ռազմիկի հետ ծավալուն հարցազրույց անել ու իմանալ էդ աչքերը ինչեր են տեսել ու ինչ գերիների պատմություն էր։ Ափսոս, ոչ մի կերպ չի ստացվում։ Պարզվում է ՝ մեր տանտերը՝ Աղասյան Ռազմիկը, Շուշիի ազատագրման մասնակից է, ում այդ օրերին մի միջոցառումից մյուսն էին հրավիրում։ Դե, զարմանալի էլ չէր. մինչ պատերազմը աշխատել էր Ներքին գործերի նախարարությունում, դատախազությունում, իսկ պատերազմի  ժամանակ եղել Ասկերանի ներքին գործերի ջոկատի հրամանատար՝ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ։

Համարյա հասել ենք Երևան, գոռում եմ՝ քնապարկը։ Ո՞նց կարող էի մոռանալ։ Հետո հիշում, որ ավելի կարևոր բան եմ բերել հետս՝ սարի թեյի բույրը, եռացող ինքաեռի ու թռչունների ձայնը գիշերային անտառում  ու Ռազմիկի մեկնաբանությունը ՝ Աննա Կարենինայի նախաբանին՝  «Այ էդ երջանկությամբ եմ ուզում տարբերվենք մեր ընտանիքներով, մեր ազգով...երջանիկ լինենք էլի։ Թե չէ էս մեր կռիվը անիմաստ կլինի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}