Պակիստանում Չինաստանի 2 քաղաքացու են առևանգել
Պակիստանում Չինաստանի դեսպանատունը հաստատել է, որ անհայտ անձինք Բելուջիստան նահանգի Քվետտա քաղաքում առևանգել են Չինաստանի 2 քաղաքացու։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու քաղաքացի առևանգվել է զինված անհայտ անձանց կողմից։ Չինական դեսպանատունը կատարվածից հետո սերտ փոխգործակցություն է ծավալում պակիստանյան իշխանությունների հետ, որպեսզի շուտափույթ կերպով ազատ արձակի Չինաստանի քաղաքացիներին»,- ասվում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չարագործները մի կնոջ և մի տղամարդու զենքի սպառնալիքով ստիպել էին նստել ավտոմեքենան, ինչից հետո փախուստի էին դիմել։ Չինաստանի ևս մեկ քաղաքացի խուափել էր առևանգումից։ Բացի այդ՝ հանցագործներից մեկը կրակ էր բացել, որի արդյունքում վիրավորվել էր մի անցորդ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին