Չինաստանում տան փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
Չինաստանի Շանդուն նահանգում կառուցվող տան փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել, գրում է «Գազետա.ռու»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09։50։ Շինարարներն այդ պահին զբաղված են եղել երկրորդ հարկի կառուցապատման աշխատանքներով։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը և փրկարարները։ Բազմաթիվ աշխատակողների հաջողվել է դուրս բերել փլատակների տակից։
Ինչպես պարզվել է, շինարարությունն իրականացվել է ապօրինի կերպով։ Միջադեպի մեղավորները ձերբակալվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին