Արամ Առաջինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարքին
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարքին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով Ղպտի եկեղեցու 26 հավատացյալների զոհվելու և 25-ի վիրավորվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության պաշտոնական էջից:
«Խոր ցավով ու ընդվզումով իմացանք Ղպտի եկեղեցու 26 ուխտավոր զավակի դեմ գործած ոճիրի մասին: Ահա դարձյալ ահաբեկչությունը հարվածում է մեր քույր եկեղեցուն: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որը դարձել է մեր օրերի մեծագույն չարիքը: Վստահեցնում եմ, որ այս դժվար օրերին աղոթքի, եղբայրական սիրո ու հոգևոր զորակցության ճամփով Ձեզ հետ ենք»,-ասված է ցավակցական խոսքում:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսի ահաբեկչությունը ևս ԻՊ-ն է իրականացրել
- Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետին
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
- Եգիպտոսում քրիստոնյաներով ավտոբուսի վրա հարձակման հետևանքով մահացել է 23 մարդ