Անվտանգության ծառայությունները «Յանդեքսի» Կիևի և Օդեսայի գրասենյակներում ստուգումներ են իրականացնում
«Յանդեքս» ընկերության ներկայացուցիչները հայտնել են Ուկրաինայի Անվտանգության ծառայությունների կողմից Կիևի և Օդեսայի գրասենյակներում ստուգումներ անցկացնելու մասին, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Կիևի և Օդեսայի մեր գրասենյակներում գտնվում են մարդիկ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայություններից։ Նրանց գործողությունների մասին տեղեկատվություն մենք առայժմ չունենք»,- հայտնել են ընկերությունից։
Գրասենյակներ են ժամանել ընկերության փաստաբանները։ Միաժամանակ, աշխատակիցները հայտարարել են իրավապահ մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման պատրաստակամության մասին։