Իրավունք 16:41 30/05/2017

Համատիրությունների խնդիրը մնում է

Համատիրությունների հետ կապված բողոքներ ստացանք, երբ դեռ էլէներգիան նոր էր թանկացել. պարզվեց Կենտրոն համայնքում ամսավարձերը այդ առթիվ ավելացել էին։ Թվում է, թե այդպես էլ պիտի լիներ՝ բազմաբնակարանը վերելակ ունի, ինչը կարող էր բերել ամսավարձի ավելացման։ Բայց անտրամաբանական էր այն, որ ոչ թե վերելակի ծախսած էլէներգիայի գումարի հաշվով էր ավելացել, այլ՝ բնակարանների քառակուսի մետրերի հաշվով։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները իրենց սեփականությունների քառակուսի մետրերի հարկն արդեն իսկ վճարում են, իսկ համատիրությունների համար ներբնակարային հարցերի լուծում չի էլ նախատեսված։ 

Այստեղից էլ թելը ձգվեց՝  թե որքան է ծախսում բազմաբնակարանի վերելակը էլէներգիա՝  բնակիչների համար մութ է։ Ու թեև քաղաքապետարանից մեր հարցմանը պատասխանեցին, իբր յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետևել վերելակի ծախսին, այնուամենայնիվ արձանագրենք, որ դա ամենևին այդպես չէ։  Նույնիսկ նորակառույց շենքերում մուտքերի ու վերելակների հոսանքի ծախսը  իրավունք կունենա ստուգել համատիրության կողմից լիազորված անձը: 

Ընդհանրապես՝ քաղաքապետարանին նամակ գրելը անշնորհակալ գործ է՝ մի նամակ գրում եք, լավագույն դեպքում մի նամակ ստանում եք՝ բայց «պատասխանավրեպ»։ Օրինակ՝ պատասխան նամակում գրված է՝ «սեփականատերերի համաձայնությամբ»։ Այնինչ՝ սեփականատերերի վզին փաթաթվում է «շահագործման համար վճարվելիք գումարները ներառվում են տվյալ տարվա բյուջեով նախատեսված 1քմ-ի հաշվարկը», ինչից էլ՝ բողոքները։

 «Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ բնակարանի ընդհանուր մակերեսի հաշվարկով գումարը գանձվում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար։ Միաժամանակ, սեփականատերերի համաձայնությամբ վերելակների սպասարկման և շահագործման համար վճարվելիք գումարները ներառվում են տվյալ տարվա բյուջեով նախատեսված 1քմ-ի հաշվարկի մեջ։   Վերելակի  էլեկտրաէներգիայի ծախսը հաշվարկվում է  տեղադրված էլ.հաշվիչի ցուցմունքին  համապատասխան՝  հոսանքի  արժեքի  չափով: Հաշվիչները  տեղադրված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բնակիչների համար տեսանելի վայրում և յուրաքանչյուր բնակիչ այն կարող է վերահսկել»։

Ընդհանուր պատասխան՝ ինչ բաժնային սեփականության մասին է խոսքը, ինչ պահպանման նորմեր ասենք նորակառույց շենքում, ինչու է քմ-ով հաշվարկվում, եթե համատիրությունները պնդում են, որ ներբնակարային որևէ հարց իրենց չի վերաբերում։ Չկա՞ն արդյոք չափորոշիչներ, որոնք բխում են կոնկրետ սպասարկման ծառայությունների ձևից՝ վերելակ, հավաքարար։ Է՞լ ինչ։ «Դամաֆոնների» հարցը համատիրություններին չի վերաբերում, ջրի-կոյուղու հարցը շենքից դուրս ու բնակարնից ներս՝ չի վերաբերում, բակերի մասով քաղաքապետարանն է գրում իր հաշվետվության մեջ...

Բնակիչները ընդամենը երկու բան են ուզում իմանալ՝ ինչի դիմաց են իրենք վճարում ու ուր են գնում այդ գումարները։  

Մի փոքր ուշադրություն համատիրությունների թեմայով՝ ու պարզվեց, որ ընդհանրապես բնակիչների համար անհայտ է մնում, թե ինչպես է որոշվում՝ որ ծառայությունն ինչ արժե, ինչքան գումար է հավաքվում, ինչպես են դրանք օգտագործվում։
Կառավարության ուշադրությունը հրավիրեցինք հարցին։ Անցած աշնանը մեզ պատասխանեցին, թե բազմաբնակարան շենքերի համատիրությունների օրենքի նախագիծը քննարկման փուլում է, մեր դիտարկումները հաշվի կառնվեն։

Վերջին նամակին  պատասխանը համարյա նույն բովանդակության էր.
«Ի պատասխան Ձեր` ՀՀ կառավարության աշխատակազմի 2017 թվականի մայիսի 18-ի թիվ 02/22.5/11769-17 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարություն վերահասցեագրված դիմումի՝ հայտնում ենք, որ բազմաբնակարան շենքերի կառավարման և համատիրությունների բնագավառում առկա խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի №44-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխութուններ կատարելու մասին  ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցման և լրամշակման փուլում»։

Մեկուկես տարի համատիրությունների հետ կապված նոր օրենքը կերպար չի ընդունում, իսկ խնդիրը մնում է։

Ինչո՞վ օգնենք մի նորմալ օրենք գրվի, ասե՛ք։

Ա. Ո.



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}