Մինսկը և Մոսկվան սահմանի միգրացիոն վերահսկողության պայմանագիր են պատրաստում
Բելառուսն ու Ռուսաստանը միջազգային պայմանագիր են պատրաստում, որը կկարգավորի ընդհանուր սահմանին միգրացիոն վերահսկողության հնարավորության հարցը։ Այս մասին հայտնել է Բելառուսի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Բեգունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հույս ունենք, որ այդ հարցը միանշանակորեն և անշրջելի կերպով կկարգավորվի»,- ասել է պաշտոնյան։
Մեկնաբանելով Ռուսաստանի՝ միգրացիոն վերահսկողությունն ուժեղացնելու գործողությունները՝ նա նշել է, որ «եթե Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել միգրացիոն վերահսկողության ինչ-որ ասպեկտներ, ապա դա նրանց խնդիրն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ