Մշակույթ 14:08 05/06/2017 Հայաստան

Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն

«Մեր փառատոնի շրջանակում փորձում ենք աշխարհի լավագույն ֆիլմերը բերել Հայաստան: Ութ լավագույն ֆիլմ ենք բերել Կաննի փառատոնից,  Բեռլինի և Վենետիկի հաղթանակած ֆիլմերը, Ռոտերդամի լավագույն երեք ֆիլմը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ ներկայացնելով «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերը:

Նրա խոսքով, կինոսիրողների, կինոդիտողների համար փառատոնային օրերին «աչքի և հոգու խրախճանք» է սպասվում:

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն  այս տարի անցկացվելու է հուլիսի 9-16-ը: Փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: Ֆիլմերը ներկայացվելու են ոչ միայն երևանյան կինոթատրոններում, նաև շարժական կինոթատրոնների միջոցով քաղաքի յոթ կետում լինելու են շարժական կինոցուցադրություններ: 

Ասուլիսին ներկա փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ փառատոների մակարդակը մեծ չափով կախված է ժյուրիների հեղինակությունից և ծրագրերի գեղարվեստական որակից:

«Սա ընդունելով՝ մենք ամեն տարի աշխատում ենք, որ ժյուրիի կազմում հեղինակավոր կինոգործիչներ ընդգրկվեն, որովհետև մասնակցի համար շատ կարևոր է, թե ով է իրեն դատում, ում ձեռքից է ինքն այդ մրցանակը ստանում»,- նշեց նա:

Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորելու է  է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, վավերագրական մրցույթի ժյուրին գլխավորելու է ԱՄՆ-ից վավերագրող Յուջին Քորը: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթը, Մ.Ստամբոլցյանի խոսքով, ցանկացել են, որ ղեկավարի հայ ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ փառատոնը բացվելու է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմով: Այս տարի լրանում է ֆիլմի 90- ամյակը: Պարսկաստանում փասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:

«Մենք ուզում ենք  անպայման պատճաշ ձևով ներկայացնեք մեր հայկական կինոն մեր փառատոնի հյուրերին, ովքեր  գալիս են Հայաստան՝ ճանաչելու նաև հայկական մշակույթն ու կինոն: Մեր ընտրած ձևաչափն է՝ համր ֆիլմը ներկայացնել կենդանի  երաժշտությամբ»,- ասաց նա:

Փառատոնը փակվելու է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն»  (2017թ.) ֆիլմով: Հայկական ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում:

«Ֆիլմը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Բայց դա ընդամենն առիթ է, որպեսզի ռեժիսորը, վավերագրողը  խորանա այդ թեմայի մեջ, վերծանի և էկրան բարձրացնի բոլոր վերապրածների  դոկումենտալ կադրերը, խոսի այն մարդկանց, ռեժիսորների հետ, ովքեր արդեն նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր, և ոչ միայն հայ ռեժիսորների: Իսկապես, այս ֆիլմը միջազգային կինոհանրության կողմից Ցեղասպանության թեման վեր բարձրացնելու և տարածելու շատ յուրահատուկ նմուշ է»,- ասաց Ս. Հարությունյանը: 

Փառատոնի կազմակերպիչների խոսքով, «Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով: Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի, Սերգեյ Իսրայելյանի աստղերը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:51
Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
«Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա»:
Աղբյուր` Panorama.am
18:21
Մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ. Միրզոյան
Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան. Թաթոյան
«Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»։
Աղբյուր` Panorama.am
16:22
ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ. «Սոցիալական ցանցերում...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
ՀՀ ՄԻՊ  Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
22:28
Սահմանային իրավիճակը՝ ժամը 22:00-ի դրությամբ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթև Բարոյանը ելույթ կունենա Երևանում
Հոկտեմբերի 5-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա Նյու Յորքի Քաղաքային օպերայի մենակատար, բազմաթիվ միջազգային մրցույթների...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հոկտեմբերի 2-ից 9-ը Իրանից Թուրքիա գազատարից հոսքը կդադարեցվի տեխնիկական սպասարկման համար
Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: «Ինտերֆաքս»-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:35
Daily Mail. Բրիտանացի զինվորականները հրաժարվել են ուկրաինացիներին բնակեցնել 1,3 հազար դատարկ տներում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը քննադատության է ենթարկվել գերատեսչությանը պատկանող 1,3 հազար դատարկ տներում ուկրաինացի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ժամկետային զինծառայողը մտածել է՝ մոտեցողը հակառակորդի զինծառայող է և կրակել է ծառայակցի ուղղությամբ, վերջինս մահացել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գենետիկները կարողացել են մոծակներին կարճ կյանք «ծրագրավորել»՝ մալարիայի դեմ պայքարելու համար
Կենսաբանները մալարիայի դեմ պայքարելու նպատակով մոծակների գենետիկ մոդիֆիկացիայի փորձեր են անցկացրել։ EuroNews-ի ռեպորտաժին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը՝ երևանյան բեմում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վստահ ենք՝ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան. Արցախի թեմի առաջնորդ
«Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք»:
Աղբյուր` Panorama.am
18:20
ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քննարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության տարածք...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները
«ՊՆ-ն յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով»:
Աղբյուր` Panorama.am
17:55
Մոսկվայում ոստիկանության գնդապետն անցել է կարմիր լույսի տակով, բախվել մեքենային ու վրաերթի ենթարկել հետիոտներին
Մոսկվայի հյուսիսում ամենագնացի վարորդն անցել է կարմիր լույսի տակով և բախվել մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո, նա նաև վրաերթի է ենթարկել երկու...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները: Լուրը...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը․ Սանասարյան
«Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եվ այդ զավթողական քաղաքականությունը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց կես տարի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի պետնախարարն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում հնարավոր է իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։...
Աղբյուր` Panorama.am
17:05
Շոյգու.Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչի
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ կանայք չեն զորակոչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իրանի հարավ-արևելքում ապստամբների հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ապստամբների խումբը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկու հայտարարությունից հետո թուրքերը ցանկանում են լքել ՆԱՏՕ-ն
Haber 7 թուրքական հրատարակության ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին արագացված մուտք գործելու հայտ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Խստաշունչ ոճ» ցուցահանդեսը
Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «Խստաշունչ ոճ»  ցուցահանդեսը:...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ռուսաստանի և Վրաստանի սահմանը մեքենայով հատելը տևում է առնվազն 5 օր
Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի և Վրաստանի սահմանային անցակետի անցումը հերթում սպասողների համար տևում է առնվազն հինգ օր: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Թբիլիսիում անցկացվում է Քաղաքի օրը
Քաղաքի օրվա կապակցությամբ շաբաթ օրը Թբիլիսիում զանգվածային տոնական միջոցառումներ են անցկացվում, տոնակատարությունները կազմակերպվում են առաջին...
Աղբյուր` Panorama.am
16:03
Այս անբեկանելի փաստերն աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ լինի կամ ավարտված ստախոս. Բագրատ Միկոյան
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
15:52
Ալեն Սիմոնյանին հրավիրել են Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}