Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ անգամ մերժել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբան Ավետիս Քալաշյանի բողոքը:
«Մերժեցին նույն հիմքով, ինչ որ նախկինում՝ առայժմ պետք չէ ազատության մեջ մնա, եթե լինի ազատության մեջ, կթաքնվի: Նույն ստանդարտ ձևակերպումները»,- Panorama.am-ին ասաց Ավետիս Քալաշյանը:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում էր ընդունել: Փաստաբանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով դատարանի այդ որոշումը: Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել էր:
Մայիսի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ս. Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել։ Պաշտպանական կողմը կրկին դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան:
Ավետիս Քալաշյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում:
Ս. Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։
Ս. Բաբայանը կալանավորվել է մարտի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածով
- Սամվել Բաբայանը կալանավորվել է
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ՕՐՕ-ն կոչ է անում դիտորդական առաքելություններին «Ս. Բաբայանի հետ կապված գործով»
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին