Հրանտ Մելքումյանը շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 6-րդ տուրի պարտիաները: 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել Իվան Չեպարինովի հետ:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տոնել Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է 10 շախմատիստ: Մեր շախմատիստնեից առաջատարների թվում է Հրանտ Մելքումյանը: Արման Միքայելյանը վաստակել է 4.5 միավոր:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը:
Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում