«Ուզում ես երջանկությունից լացել». Ռուս զբոսաշրջիկն այցելել է Տաթև ու Գանձասար
Մոսկվայի բնակչուհի Իրինա Սիդորենկոն, ով նախկինում էլիտար անշարժ գույքի գործակալությունում է աշխատել, հիմա իր մեքենայով շրջում է աշխարհի շուրջ:
«Ֆորբս» ամսագրում հրապարակված վերջին նյութում, նա պատմում է Կովկասյան երկրներ այցելության մասին: Նա ավտոմեքենայով, շունն էլ կողքին եղել է Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում ու Արցախում:
Հայաստանից լուսանկարներ է հրապարակել Սևանից: Եղել է Գանձասար վանական համալիրում:
«Գանձասարում դրոշով այս տղամարդը ձայն տվեց. «Նկարիր ինձ»: Ապա թռավ, կանգնեց ձիու վրա ու ցուցադրեց ակրոբատիկայի հրաշքներ»,-գրել է նա:
Գրիգորիի հետ նա շրջել է վանքի բակում: Տաթևում հանդիպել է տատիկին, խնդրել է լուսանկարել, ի պատասախան տատը նստել է գետնին ու ասել. «Ամեն ինչ պետք է լինի ինչպես կյանքում»:
Տաթևից հետո՝ գրունտային ճանապարհով վերադարձին բացվող հրաշալի տեսարանը հիացրել է ռուս զբոսաշրջիկին:
«Երկու հսկա լեռնաշղթաների միջև թաքնվել էր գիշերային ամպը՝ անպաշտպան: Մայրամուտը հիանալի էր: Այն զգացողությունն է, որ դու ամպերից էլ վեր ես: Քեզ թույլատրված է տեսնել բնության գաղտնի պատմությունը: Հիացմունքով ու երախտագիտությամբ»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Տուրօպերատորներ. Հայաստանը հանգստի համար ընտրում են ռուս ինտելիգենտները
- Հայաստանը ռուս զբոսաշրջիկների առավել նախընտրելի ուղղությունների հնգյակում է
- ՔԱԳՎ. Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի
- Ինչու պետք է ռուս զբոսաշրջիկներն անհապաղ գնան Հայաստան