ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ վրեժխնդիր է լինելու ահաբեկչության կազմակերպիչներից
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողությունից հետո ԻՀՊԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ վրեժխնդիր է լինելու այսօր Թեհրանում կատարված ահաբեկչության կազմակերպիչներից:
Նշենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար (ԻՀՊԿ), բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին, ահաբեկչական գործողությունների ընթացքում, այցելելով Մեջլիսի շրջակայք, կոչ էր արել չանհանգստանալ:
Իրանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ահաբեկչության հետևանքով 43 քաղաքացի է վիրավորվել, 12-ը՝ զոհվել:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս պահին Իրանի ուսանողական միությունների ներկայացուցիչները հանդիպում են ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ: