Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մակրոնը հաղթանակ է տանում
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տոնում։ Նրա ղեկավարած «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը, կենտրոնամետ համախոհների հետ միասին, ստացել է ընտրողների ավելի քան 32 տոկոս քվեները։ Նրանցից հետո «Հանրապետականները» և նախագահական ընտրությունների ժամանակ Մակրոնի նախկին մրցակից Մարին Լե Պենի ղեկավարած «Ազգային ճակատ»-ն է»,-այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի այս կիրակի։ Քաղաքական գործիչները ակտիվորեն բոլորին հորդորում են գնալ ընտրատեղամասեր։ Առաջին փուլում մասնակցության ծայրահեղ ցածր ցուցանիշներ էին գրանցվել։