Հասարակություն 20:00 16/06/2017 Հայաստան

Որպեսզի պետության կողմից տրամադրված սայլակն անպետք չդառնա

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը պետությունից սայլակ է ստացել մոտ երկու տարի առաջ: Մի քանի ամիս անց այն կոտրվել է, իր միջոցներով երկու անգամ վերանորոգել է, սակայն սայլակը երրորդ անգամ է կոտրվել:

«Երրորդ անգամ այնպես ջարդվեց, որ մտածեցի վնասվածք կստանամ: Ենթադրում եմ, որ որակն այն չէր: Մետաղի հաստությունից էլ երևում էր: Հիմա վերանորոգման ենթակա էլ չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահը:

Եղել է նաև դեպք, որ պետության կողմից հատկացված սայլակը չի կարողացել օգտագործել՝ իր չափերին անհամապատասխան է եղել կամ անհարմար:

«Սայլակը, ինչպես օրինակ կոշիկը, չի կարող լինել միջին: Չեն կարող բոլոր մարդիկ հագնել 40 համարի կոշիկ: Կա համարների, լայնքի, ոճի տարբերություն: Հիմա եթե խոսքը վերաբերում է սայլակին, սրանց նաև այլ բաներ են ավելանում»,-նկատեց Ալավերդյանը:

Նա ստիպված արտասահմանից է ձեռք բերել սայլակը, որով հիմա տեղաշարժվում է: Ասում է՝ սայլակ է ունեցել, որ տասը տարուց ավելի  օգտագործել է, դրանով թենիս է խաղացել, բասկետբոլ:

«Ստացում է՝ պետական գումարները ծախսվում են, մարդիկ ստանում են սայլակը, որովհետև իրենց հասնում է անվճար, բայց շատ անգամ չեն կարողանում օգտվել»,-ասաց նա:

Որպեսզի պետական միջոցների ծախսումն արդյունավետ լինի, ՀԿ նախագահն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկել է սայլակի փոխարեն դրա կարիք ունեցող մարդկանց տրամադրել հավաստագիր՝ որոշակի գումարի չափով:

Կազմակերպության ղեկավարի առաջարկին դրական են արձագանքել, նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀԿ-ների՝ հաշմանդամություն ունեցող անձինք:

Եթե հավաստագիրն իրականություն դառնա, Panorama.am-ի զրուցակցի խոսքով, շահառուն կկարողանա ընտրություն կատարել՝ վերցնելով իրեն առավել հարմար սայլակը: Խմբի անդամներն առաջարկել են, եթե հավաստագրով նախատեսված գումարը չբավականացնի, շահառուն կարող է ավելացնել իր գրպանից, եթե ավելանա, ապա դրա փոխարեն պետական մարմինը սայլակի որոշ դետալաներ կտրամադրի՝ օրինակ անիվներ, բարձիկներ կամ էլ այլ պարագաներ:

«Այս դեպքում նաև մրցակցություն կառաջանա, գները կիջնեն, որակը կբարձրանա»,-հնարավոր դրական հետևանքները ներկայացրեց ՀԿ նախագահը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախագիծը մշակվել է, լրամշակման փուլում է, դեռ շրջանառության մեջ չի դրվել:

«Կարծում եմ, որ 2-3 ամիս կտևի, մինչև նախագիծն ուղարկվի նախարարություններ եզրակացության համար: Դրանից հետո նոր կներկայացվի կառավարություն»,-ասաց բաժնի պետը:

Առայժմ հայտնի չէ, թե  հավաստագրով ինչ գնի սայլակ կարելի է ձեռք բերել:

«Գնի հարցը քննարկվում է»,-ասաց Հակոբյանը:

Ալավերդյանի խոսքով, իրենք առաջարկում են սահմանել 120 հազար դրամ մեկ միավոր սայլակի համար: Պետական բյուջեի հատկացված միջոցներով մեկ միավոր սայլակը միջինը գնահատվում է 93 հազար դրամ, դրանց գինը սկսում է 65 հազարից հասնում մի քանի հազար դոլարի: Տարիների ընթացքում նախարարությունը մրցույթ է հայտարարել, հաղթող ընկերությունը սայլակներ է ներկրել: Անցած տարի օրինակ, 9 տեսակի սայլակ է ներկրվել, սակայն դժգոհություններ անհարմարությունների  ու որակի վերաբերյալ էլի են եղել:

«Հիմա առաջարկվում է կիրառել նաև բոնուսային համակարգ: Եթե մարդը երրորդ տարում չի ստանում սայլակ, այլ դիմում է այն ստանալու 4-րդ կամ 5-րդ տարում, ապա հավաստագրին որոշակի գումար կավելանա, ինչը նշանակում է, որ շահառուն կարող է ավելի լավ սայլակ ձեռք բերել: Նախատեսվում է, որ հավաստագրով սայլակ կարելի է ձեռք բերել միայն Հայաստանից»,-ասաց նա:

Մինչ այսօր պետական միջոցներով տարեկան ձեռք է բերվել 450-600 սայլակ: Օրինակ,  այս տարվա բյուջեից  մոտ 57 մլն դրամ է հատկացվել սայլակներ ձեռք բերելու համար:

«Շուկան բավականին արձագանքող է, ի  տարբերության պետական բյուրոկրատիայի: Խանութները ճկուն են, չեն ուզում իրենց հաճախորդին բաց թողնել: Հիմա շուկան չի զարգանում, որովհետև մատակարարները գիտեն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ վճարունակ չեն: Բայց հավաստագիրը կփոխի այս վիճակը»,-ասաց նա:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը չի շտապում ոգևորիչ խոսքեր ասել:

«Շատ հարցերում ընթացքից գոհ ենք լինում, իսկ արդյունքից՝ չէ: Ես դրա համար կզգուշանամ կանխատեսում անել: Ամեն դեպքում ես լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև կա նախարարության, անձամբ նախարարի՝ բավականին լուրջ մտադրություն դա կյանքի կոչել: Բայց օրը կգա, բարին էլ՝ հետը»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 18-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
07:11
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am
22:28
Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը մեկնարկել են Ղազարյանի և Մարգարյանի հերթապահությամբ
Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը։ Այսօր հերթապահներն են Էդգար Ղազարյան, Նարեկ Մարգարյան։ հաղորդման հյուրերն են հյուրեր՝ Ա....
Աղբյուր` Panorama.am
22:09
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի արարքը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}