Իրանն ու Չինաստանը Պարսից ծոցում համատեղ զորավարժություն կանցկացնեն
Իրանն ու Չինաստանը Պարսից ծոցում համատեղ զորավարժություն կանցկացնեն,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Չինաստանի ԶՈւ ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավերի ստորաբաժանումներից մեկը վաղը Հորմոզի նեղուցում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ջրային տարածքում, ԻԻՀ ԶՈւ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Չինաստանի ԶՈւ ռազմանավերի ստորաբաժանումը բաղկացած է «Chang Chung» մոդելի նավ խոցող ռազմանավից, «Chao Hu» և «Jin Zhou» ռազմանավերից և մեկ ուղղաթիռից:
Չին-իրանական համատեղ զորավարժության նպատակը փորձի փոխանակումն է: