Դպրոցական անտառպետություն. աշակերտները անտառների կառավարիչ ու պահապան
Հայաստանում առաջին անգամ փորձ են անում ստեղծել դպրոցական անտառպետություն. անունն էլ «Մշկավանք»։ Այս մասին հայտարարվել է ՀՀ բնապահպանության նախարարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովում։
Ըստ ծրագրի անտառների կառավարման պլանի վերանայման ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանի, առաջին անգամ Հայաստանում ստեղծվող դպրոցական անտառպետության կառավարումն հանձնվելու է հարակից համայնքի դպրոցների աշակերտներին, ովքեր, ոչ միայն կզբաղվեն անտառի կառավարմամբ և պահպանմամբ, որն էկոկրթական բաղադրիչ է իր մեջ ներառում, այլև անտառի պտուղների և մրգերի վաճառքով, ինչից առաջացած հասույթով կլուծեն դպրոցների և սոցիալապես անապահով աշակերտների խնդիրները: