Ինքնաթիում ծնված երեխան մինչև կյանքի վերջ անվճար ճանապարհորդելու իրավունք է ստացել
Հնդկական Jet Airways ավիաընկերության օդանավում լույս աշխարհ եկած նորածինը մինչև կյանքի վերջ չվերթներից անվճար օգտվելու իրավունք է ստացել։
The Times of India-ին վկայակոչելով՝ «Լենտա.ռու»-ն գրում է, որ նորածնի մոր՝ Չիչմոլ Ջոսեի մոտ ծննդաբերությունը սկսվել է մեկ օր առաջ Սաուդյան Արաբիայից Հնդկաստան չվերթի ժամանակ: Կինը հղիության 30-րդ շաբաթում է գտնվելիս եղել։
Երբ նրա մոտ սկսվել են կծկումներ, օդաչուները որոշում են կայացրել արտակարգ վայրէջք կատարել: Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կոչի քաղաք ուղևորվող օդանավն ուղորդվել է Մումբայ:
Ջոսեին հաջողվել է ծննդաբերել վայրէջքից կես ժամ առաջ։ Ուղևորների շարքում բժիշկ է եղել, որը բորտուղեկցորդուհիների հետ օգնել է կնոջը։ Ծննդաբերությունը հաջող է անցել, իսկ վայրէջքից հետո կինը և նորածինը տեղափոխվել են հիվադանոց։
Jet Airways-ը կանանց թույլ է տալիս մինչև 36 շաբաթական հղիությունը ճանապարհորդել իրենց օդանավերով, բայց դրա համար նրանք պետք է ներկայացնեն բժշկական վկայական՝ որը հաստատում է, որ նրանք կարող են ուղևորվել այդ չվերթով։