Սաակաշվիլու վրա ձվեր են նետել և ներկ լցրել
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու վրա նետել են հում ձվեր և լցրել կանաչ ներկա: Ռիա նովոստին, հղում անելով Dnepr 24-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաակաշվիլին ծաղիկներ է դրել Կիևի ուժային օպերացիայի զոհերի հիշատակի հուշարձանին և խոսքով դիմել քաղաքացիներին:
Սկզբում մարդկանց բազմության միջից քաղաքական գործչի վրա նետել են ձու, այնուհետև երկրորդ անհայտ մարդը նրա վերնաշապիկին կանաչ ներկ է լցրել և փորձել թաքնվել, բայց նրան ոստիկանները բռնել են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ