Վարչապետը ծանոթացել է տեսքտիլի արտադրության ներդրումային նոր ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այնուհետև վարչապետը եղել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Հելլո» ընկերությունում, որն արտադրում է «Հելլո բժշկական», «Յու ընդ Մի» և «Արտսոքս» ապրանքանիշի տրիկոտաժե ապրանքներ: Ընկերության արտադրանքի մի մասն իրացվում է ներքին շուկայում, իսկ մնացածն արտահանվում Վրաստան, Ռուսաստան և Մեծ Բրիտանիա: Ընկերությունում աշխատում է 100 մարդ: «Հելլո»-ն նախատեսում է նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի թիվն առաջիկա տարվա ընթացքում կրկնապատկել:
Վարչապետը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա ներդրումային ծրագրերին, արտադրությունների ընդլայնմանը և կառավարության աջակցության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական տեքստիլ ընկերությունները կհամագործակցեն Ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության հետ
- «Տավուշ Տեքստիլն» ընդլայնվում է
- Հայաստանյան տեքստիլ ընկերություններն այս տարի մտադիր են ընդլայնվել
- Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն
- Ռուսական «Մանկական աշխարհ» ցանցը համագործակցում է հայկական «Ալեքս տեքստիլի» հետ
- Հայկական արդի տեքստիլ արդյունաբերությունը միջազգային ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ