Տնտեսություն 18:48 19/06/2017 Հայաստան

Տնտեսության առաջընթաց, մրցակցային միջավայրի բարելավում. Տնտեսական ոլորտը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում

ՀՀ կառավարության 2017-2022 թվականների  ծրագրով առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների  աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը:

Ծրագրի տնտեսական բաժնում նշված է, որ Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է, և նրա մրցունակությունը պայմանավորված է բացառապես արտաքին շուկաներում մրցունակ առաջարկ ներկայացնելու նրա տնտեսության կարողություններով: Երկիրը պետք է առաջնորդվի առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով, որտեղ տնտեսական աճի առանցքային շարժիչն արտահանումն է: Դրա համար հատկապես կկարևորվի արտահանման արտադրողների մրցունակության բարձրացման և այդ կերպ՝ առկա արտաքին շուկաներում նրանց դիրքերի ամրապնդման, ինչպես նաև՝ նոր արտաքին շուկաներ ներթափանցելու և դրանցում դիրքավորվելու ճանապարհով:

Ծրագրային այս մոտեցումների կենսագործումը պահանջում է տնտեսության իրական հատվածի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա: Գործարար միջավայրի բարելավման շարունակական քայլերով պետական կարգավորումները, պետության կողմից մատուցվող ծառայություններն ու վարչարարական ընթացակարգերը կդառնան առավել պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար:

Կառավարության նոր ծրագրով առաջարկվում է 2017-2020 թվականներին նախատեսում է հետևողականորեն բարելավել մրցակցային միջավայրը` ապահովելով ապրանքային շուկաներ ազատ և հավասար մուտքի/ելքի պայմաններ: Հայաստանում շարունակաբար կայանալու են ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուցիոնալ համակարգերը` յուրաքանչյուր ներդրողի մոտ ամրապնդելով երկրի նկատմամբ վստահության և գործընկերային բարձր մակարդակ: Օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ ներդրումային ծրագրերը կուղղորդվեն հատկապես ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներով տնտեսության վերազինման պահանջների բավարարմանը, ինչը զուգահեռաբար կընդլայնի նոր ներդրումներ կլանելու տնտեսության կարողությունը:

Միաժամանակ, ներառական տնտեսական աճին նպաստող և նոր աշխատատեղեր ստեղծող ներդրումային ծրագրերը կգտնվեն ՀՀ կառավարության ուղղակի հոգածության տիրույթում:

«ՀՀ կառավարությունը հետապնդում է տնտեսության որակական առաջընթացն ինովացիոն զարգացման ճանապարհով ապահովելու նպատակը, որի արդյունքում պետք է գրանցվի ընդհանուր տնտեսության, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտադրողականության մակարդակի արագընթաց աճ: Ընդ որում, աշխատավարձերի քաղաքականություն իրականացնելիս ՀՀ կառավարությունը կհետևի արտահանելի հատվածի մրցունակության աճի չխաթարման սկզբունքին՝ պահպանելով նմանատիպ զարգացման հաջողված փորձ ունեցող արևելաեվրոպական և այլ երկրներում ժամանակով փորձված նվազագույն աշխատավարձի և տնտեսությունում աշխատավարձի մեդիանայի համամասնությունները: Համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության շարունակական բարձրացման միջոցով ՀՀ կառավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների թվի շարունակական բարձր աճ և համաչափ բաշխվածություն ամբողջ հանրապետությունում»,- նշված է ծրագրում:

ՀՀ կառավարության կողմից մեկնարկված նախաձեռնություններն ու բարեփոխումները վերոնշյալ ոլորտներում նախատեսում են մի շարք քայլեր:

Արտահանում

Արտահանման վրա հիմնված աճի ապահովման համատեքստում ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապրանքների և ծառայությունների արտահանման հարա- բերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով շուրջ 40 տոկոսի: Այս նպատակին հասնելու համար քաղաքականությունը կիրականացվի հիմնականում երկու ուղղությամբ՝

1) արտահանման առկա, հատկապես արտոնյալ ռեժիմներ ունեցող շուկաներ (ԵԱՏՄ, ԵՄ) մուտքի խոչընդոտների առավելագույն վերացում և ԵԱՏՄ շրջանակներում նոր արտահանման շուկաների հասանելիության բարձրացում.

2) երկկողմ հարթության մեջ թիրախային երկրների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների ձեռքբերում: Այդ կապակցությամբ՝

1. Արտահանման շուկաների հասանելիությունն ընդլայնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ներդնել Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգ (Registered Exporter System).

2) 2017 թվականից սկսած կազմակերպել ԵԱՏՄ-ի շրջանակներում բանակցու- թյուններին, նախաբանակցային գործընթացներին ակտիվ մասնակցություն և դրսևորել նախաձեռնողականություն Վիետնամի, Չինաստանի, Իրանի հետ բազմակողմ ձևաչափով առևտրային նպաստավոր ռեժիմներ ձևավորելու նպատակով.

3) շարունակել ապահովել և ընդլայնել արտոնյալ առևտրային ռեժիմները (այդ թվում` GSP): Մինչև 2017 թվականի ավարտն այդ ուղղությամբ նախաձեռնել բանակցություններ Ծոցի երկրների հետ, իսկ Հնդկաստանի հետ՝ մինչև 2021 թվականի ավարտը.

4) ձևավորել արտահանող ու ներմուծող ընկերությունների համագործակցությունը՝ թիրախային շուկաներում hայկական ապրանքների արտահանման զարգացման նպատակով։ Մինչև 2017 թվականի ավարտը կայացնել հայ-իրանական համագործակցության նման մեխանիզմը.

5) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել ոսկերչական իրերի հարգադրոշմման փոխճանաչելիությունը ԵԱՏՄ-ի երկրներում.

6) մինչև 2018 թվականի ավարտը ՀՀ տարածքում ստեղծել որակավորման ստուգման ծրագրեր իրականացնող և միջլաբորատոր փորձարկումներ կազմակերպող միջազգային պրովայդեր կազմակերպության ներկայացուցչություն և eLAB էլեկտրոնային համակարգ.

7) մինչև 2019 թվականի ավարտը կնքել «Եվրոպական հավատարմագրում» (EA) կազմակերպության հետ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից երկկողմ/բազմակողմ ճանաչման մասին համաձայնագիր.

8) մինչև 2022 թվականի ավարտն օժանդակել ԵԱՏՄ-ի երկրների պետական գնումների համակարգերում հայկական արտադրանքի մասնակցությանը, ձևավորել գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի միասնական շուկաներ, ընդլայնել ծառայությունների միասնական շուկան։

2. Արտահանման խթանման մեխանիզմների կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը դիվերսիֆիկացնել ադամանդի հումքի աղբյուրները և ձևավորել առկա աղբյուրներից հումքի ձեռքբերման առավել արդյունավետ պայմաններ.

2) մինչև 2017 թվականի ավարտը աջակցել ՌԴ-ի շուկայում հայկական ծագման ապրանքների վաճառքի Armzone էլեկտրոնային հարթակի ներդրմանը և ապահովել հանրայնացումը.

3) մինչև 2017 թվականի ավարտը տրամադրել ծագման երկրի հավաստագրեր և պարզեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերը.

4) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել հայկական ապրանքների համար առնվազն 5 թիրախային շուկաներ ներմուծման ընթացակարգերի, ՀՀ օրենսդրության պահանջների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հասանելիություն, իսկ 2018 թվականին այն ավարտին հասցնել մնացած թիրախային շուկաների մասով.

5) 2017-2018 թվականների ընթացքում ներդնել առավել արդյունավետ մեխանիզմներ ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցության աջակցման հարցում.

6) մինչև 2018 թվականի ավարտն ստեղծել հայկական արտահանող արտադրողների և նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ.

7) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել արտահանման ծավալի ապահովագրության ավելի քան կրկնակի աճ.

8) 2018-2022 թվականների ընթացքում կազմակերպել արտահանման թիրախային շուկաներում «Made in Armenia» ամենամյա միջոցառումներ:

Գործարար միջավայր

Բարեփոխումների առանցքային նպատակադրումը երկրում այնպիսի գործարար միջավայրի հաստատումն է, որին հատուկ են՝ անհրաժեշտ նվազագույն ծավալով, հստակության բարձր աստիճանով, համաչափ և հավասար կիրառությամբ, կայուն և կանխատեսելի կարգավորումներ:

Դրանց արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է, որ Հայաստանն առաջիկա 4-5 տարիների բարեփոխումների արդյունքում կդիրքավորվի Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի լավագույն 20 երկրների շարքում:

Այս նպատակների իրագործմանն ուղղված են մի շարք միջոցառումներ՝

1. Գործարար միջավայրի բարելավման տարեկան ծրագրերի իրականացումը հետևողականորեն շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարողությունները՝ ամբողջականացնելով հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը.

2) մինչև 2017 թվականի ավարտը կրճատել էլեկտրականության միացման գործընթացում ժամկետները, ինչպես նաև՝ պահանջվող գործողությունները.

3) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել քաղաքաշինական թույլտվությունների ոլորտում էլեկտրոնային համակարգի լայն կիրառություն.

4) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել պետության կողմից մատուցվող ծառա- յությունների արագացված ընթացակարգեր, եթե ներկայումս այդպիսիք սահմանված չեն.

5) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել oրենսդրական փոփոխություններ` խթաններ ստեղծելով սնանկության վարույթում կազմակերպությունների առողջացումը որպես գերակայություն սահմանելու ուղղությամբ։

2. Տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել գերիշխող դիրքի չարաշահում որակելու դեպքերի օրենսդրական հստակեցում.

2) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել տնտեսական մրցակցության բնագավառում կայացվող անհատական որոշումների ամփոփման, դրանց նախադեպային տրամաբանության հստակեցման և տնտեսավարողներին ու լայն հասարակությանն իրազեկման մեխանիզմները.

3. Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման ինստիտուցիոնալ հնարավորությունները և 2018 թվականին հրապարակել վիճակագրական տեղեկատվությունը.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել ՓՄՁ-ի սուբյեկտների նոր պահանջներին համապատասխան պետական աջակցության նոր գործիքակազմ, այդ թվում՝ խորացնել ՓՄՁ-ի ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների հետ համագործակցությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Տոմսկում արջի մսից ավելի քան տասը մարդ է թունավորվել
Թունավորվածներից երկուսը երեխաներ են:
Աղբյուր` Panorama.am
20:30
Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա
Վաղը ցերեկը կգրանցվի +20-+22 աստիճան տաքություն:
Աղբյուր` Panorama.am
20:09
Դավիթ Տոնոյանը նոր նշանակումներ է կատարել
Ու կոչումներ շնորհել:
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գարի Քյոսայանն առաջիկայում հանդես կգա անակնկալներով
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա հոբելյանական համերգն է:
Աղբյուր` Panorama.am
19:42
Թուրքիայում հեղաշրջման փորձի համար 17 մարդ ցմահ կազատազրկվի
Թուրքիայում հեղաշրջման փորձի շրջանականերում «Թյուրքսաթ» հեռուստաընկերության շենքի վրա հարձակման համար 17 մարդ ցմահ կազատազրկվի:...
Աղբյուր` Panorama.am
19:30
Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել...
Աղբյուր` Panorama.am
19:21
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔԿ. Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ
Երեխայի կենսաբանական մոր նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Աղբյուր` Panorama.am
19:01
Բիչախչյան. Անձնագրում վավերականության նշում կատարելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե
«Հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք լինել չի կարող»:
Աղբյուր` Panorama.am
18:53
Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա
«Մենք իրավունք ունենք այդ ագրեսիային համարժեք պատասխան տալ»:
Աղբյուր` Panorama.am
18:49
Սերժ Սարգսյան. Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վթարային ջրանջատում Սևանում
Հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-22.00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:33
«Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:
Աղբյուր` Panorama.am
18:25
Գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Գանձասարի վանքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Մարթվելիում «Ազգային շարժում»-ից առաջադրված էր Մամուկա Դանիելյանը, ում օգտին քվեարկել են 35.81 տոկոսը:
Աղբյուր` Panorama.am
18:00
Թրամփը հայտարարել է, որ սոցցանցերում իրեն կարդում է 125 մլն մարդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ  սոցիալական ցանցերում հսկայական հարթակ ունի: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նոր նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային
Այսօր Մատենադարանի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար: «Ակցիայի շրջանակներում Կոնվերս...
Աղբյուր` Panorama.am
17:35
Վրացի գործիչները հայտարարել են հայկական կարուսելի մասին
ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո վրացի մի քանի քաղաքական գործիչներ հայտարարել են «հայկական կարուսելի» մասին:...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երիտասարդները պետք է գիտությամբ զբաղվեն, ոչ թե պսևդոգիտությամբ․ Կորյուն Նահապետյան
եր իրականության մեջ քիչ չեն երիտասարդները, ովքեր ատենախոսական թեզեր են պաշտպանել, գիտական աստիճան ստացել, բայց գիտությամբ չեն զբաղվում:
Աղբյուր` Panorama.am
17:21
«Մենք Հայաստանում ենք, այն հրաշալի է». Ալյոնա Սվիրիդովա
Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանից։ Հայկական բնաշխահրի ֆոնին լուսանկարում...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մակրոնի շան միզելն ընդհատել է հանդիպումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկամյա շունը միզել է բուխարու մեջ այն պահին, երբ նախագահը կրտսեր նախագահների հետ հանդիպում էր անցկացնում ու...
Աղբյուր` Panorama.am
17:10
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-ամյա պայմանագիր կառաջարկի Մոուրինիոյին
Նոյեմբերին կսկսվեն «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ժոզե Մոուրինիոյի բանակցությունները։ Անգլիական ակումբում...
Աղբյուր` Panorama.am
16:53
«Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը»
Բարկացած բելառուսցիները պահանջում են երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը։ Մինսկում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Լրագրողների իրավունքների խախտումների քանակը մտահոգիչ է. Աշոտ Մելիքյան
Ներկայացվեց ԽԱՊԿ 2017թ. երրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:37
Lավատեսություն չունեի, որ Ադրբեջանը հավատարիմ է լինելու ստանձնած պարտավորություններին. Կորյուն Նահապետյան
Մենք պետք է հակառակորդին հասկացնենք, որ այս հակամարտությունը ռազմական հանգուցալուծում չունի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ
14:50 23/10/2017

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}