Մշակույթ 18:55 19/06/2017 Հայաստան

Այսօր կա մանուկ ընթերցողին ավելի լուրջ ընդունելու խնդիր. Հեքիաթագետ

«Զանգակ» հրատարակչությունը թարգմանական գրականությունը համալրելու համար աշխատում է մի քանի ճանապարհով: «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանն ասաց, որ փորձում են միջազգայնորեն  հայտնի, կայացած գրքերը թարգմանել հայերեն, հասանելի դարձնել նաև հայ ընթերցողին:

«Այսօր կապն ու տեղեկատվությունը հեշտ է իրականացվում, եթե որևէ գիրք միջազգայորեն կայացած է, առևտրային իմաստով բեսթսելլեր է, ուրեմն «Զանկագ»-ը հետաքրքրված է դրանով, հետևում է հեղինակային իրավունքների ձեռքբերումը: Սրան զուգահեռ հրատարակում ենք դասական գրականություն, որը հեղինակային իրավունքից դուրս է, բայց տեսնելով, որ հայերենը չկա, փորձում ենք հնարավորինս այդ բացը լրացնել»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ նաև  հենց թարգմանիչները, հրատարակիչը, տնօրենն են հանդես գալիս սեփական նախաձեռնությամբ:

Ալվարդ Ջիվանյանի կարծիքով, եթե որևէ գիրք, որևէ պատմություն ազգային արժեք է ներկայացնում, ուրեմն դրա թարգմանված տարբերակն իրավունք ունի ձեռք բերել նաև հայկական արժեքի կարգավիճակ:

Նա նշեց, որ «Զանգակն» այսօր ունի թարգմանիչներ, ովքեր Հայաստանում չեն ապրում. «Մենք այսօր ունենք երկեր, որոնք թարգմանության ընթացքում են և շուտով լույս կտեսնեն, որոնց թարգմանական հեղինակները Հայաստանից դուրս են գտնվում: Նրանք հայաստանցիներ են, ովքեր ինչ-ինչ պատճառերով Հայաստանում չեն ապրում, ունենք 1-2 թարգմանիչ, ովքեր հայ չեն, բայց գիտեն հայերեն: Ունենք հոլանդացի մի տիկին, ում ամուսինն է հայ: Իրենց հետ բանակցում ենք առանց անձամբ իրենց տեսնելու: Մի կողմից հետաքրքրիր է, որովհետև նրանք առանձնանում են աղբյուր-տեքստի կարծես թե ավելի համարժեք ընկալումով, մյուս կողմից դժվարանում է աշխատանքը, որովհետև մարդիկ, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում չեն բնակվում, նրանց հայերեն տեքստերում հայտնվում են առեղծվածային հնչերանգներ, բառեր: Իրենք պնդում են, որ հայերեն է, մեր խմբագիրները գտնում են, որ այնքան էլ հայերեն չէ: Հղկվում են, մշակվում են՝  առեղծվածային հնչերանգը վերածելով ոճական առանձնահատկության»:

Ա. Ջիվանյանն ընդգծեց, որ իրենց ցանկություններից մեկն այն է, որ հայ մանկագրության շարքը սկսի մրցել թարգմանականի հետ, դեռ գերակշռում է թարգմանական մանկագրությունը:

«Կան շատ հայերեն ստեղծագործություններ, որոնք մենք ուղղակի չգիտենք: Սա կարող է զարմանալի թվալ, բայց հայերենը որպես լեզու, հայ ուղղագրությունն այնպիսի փորձությունների են ենթարկվել, ինչի հետևանքով արխիվներում, գրադարաններում կան բազմաթիվ անշապիկ, անհրապույր հատորներ. ուղղագրության փոփոխության հետևանքով դրանց մասին շատ քիչ մարդիկ գիտեն, հիմնականում ակադեմիական  հետաքրքրությունից դրդված: Եթե դրանք բոլորը դառնան այսօրվա երեխաների համար ընթերցանության պիտանի նյութ, կարծում եմ, այդ շարքը կլրանա»,- նշեց նա:

Նա նաև ասաց, որ ուշադրություն են դարձնում նաև այն ստեղծագործությունների  վրա, որոնց թարգմանիչները հայ դասականներն են:

«Կարծում եմ, որ սրանք էլ պետք է վերահրատարկվեն՝ անտեսելով այն հանգամանքը, որ, իհարկե, մեր դասական հեղինակների լեզուն այսօրվա հայերենը չէ, հատկապես թարգմանական լեզուն, բայց շնորհիվ այն հանգամանքի, որ դրանց թարգմանիչները Րաֆֆին է կամ Պերճ Պռոշյանը, կարող են մեծագույն հետաքրքրություն առաջացնել»,- ասաց Ա. Ջիվանյանը:

Նրա խոսքով, բոլոր հնարավոր ճանապարհներով պետք է մանկագրության այս թերի վիճակը շտկել և, իհարկե, ընդգրկել ժամանակակից մանկագիների: Հեքիաթագետի կածիքով, այսպիսի աշխույժ ֆոնի վրա մեկ-երկու տասնամյակներ հետո Հայաստանը կունենա նոր մանկագիրներ:

«Այսօր ունենք շնորհալի արձակագիրներ, հուսով սպասում եմ, որ սկսեն ստեղծագործել նաև մանուկների համար: Ձիրքի պակասություն չկա, կա մանուկ ընթերցողին ավելի լուրջ ընդունելու խնդիր»,- նշեց Ա. Ջիվանյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Տոմսկում արջի մսից ավելի քան տասը մարդ է թունավորվել
Թունավորվածներից երկուսը երեխաներ են:
Աղբյուր` Panorama.am
20:30
Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա
Վաղը ցերեկը կգրանցվի +20-+22 աստիճան տաքություն:
Աղբյուր` Panorama.am
20:09
Դավիթ Տոնոյանը նոր նշանակումներ է կատարել
Ու կոչումներ շնորհել:
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գարի Քյոսայանն առաջիկայում հանդես կգա անակնկալներով
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա հոբելյանական համերգն է:
Աղբյուր` Panorama.am
19:42
Թուրքիայում հեղաշրջման փորձի համար 17 մարդ ցմահ կազատազրկվի
Թուրքիայում հեղաշրջման փորձի շրջանականերում «Թյուրքսաթ» հեռուստաընկերության շենքի վրա հարձակման համար 17 մարդ ցմահ կազատազրկվի:...
Աղբյուր` Panorama.am
19:30
Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել...
Աղբյուր` Panorama.am
19:21
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔԿ. Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ
Երեխայի կենսաբանական մոր նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Աղբյուր` Panorama.am
19:01
Բիչախչյան. Անձնագրում վավերականության նշում կատարելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե
«Հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք լինել չի կարող»:
Աղբյուր` Panorama.am
18:53
Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա
«Մենք իրավունք ունենք այդ ագրեսիային համարժեք պատասխան տալ»:
Աղբյուր` Panorama.am
18:49
Սերժ Սարգսյան. Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վթարային ջրանջատում Սևանում
Հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-22.00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:33
«Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:
Աղբյուր` Panorama.am
18:25
Գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Գանձասարի վանքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Մարթվելիում «Ազգային շարժում»-ից առաջադրված էր Մամուկա Դանիելյանը, ում օգտին քվեարկել են 35.81 տոկոսը:
Աղբյուր` Panorama.am
18:00
Թրամփը հայտարարել է, որ սոցցանցերում իրեն կարդում է 125 մլն մարդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ  սոցիալական ցանցերում հսկայական հարթակ ունի: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նոր նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային
Այսօր Մատենադարանի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար: «Ակցիայի շրջանակներում Կոնվերս...
Աղբյուր` Panorama.am
17:35
Վրացի գործիչները հայտարարել են հայկական կարուսելի մասին
ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո վրացի մի քանի քաղաքական գործիչներ հայտարարել են «հայկական կարուսելի» մասին:...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երիտասարդները պետք է գիտությամբ զբաղվեն, ոչ թե պսևդոգիտությամբ․ Կորյուն Նահապետյան
եր իրականության մեջ քիչ չեն երիտասարդները, ովքեր ատենախոսական թեզեր են պաշտպանել, գիտական աստիճան ստացել, բայց գիտությամբ չեն զբաղվում:
Աղբյուր` Panorama.am
17:21
«Մենք Հայաստանում ենք, այն հրաշալի է». Ալյոնա Սվիրիդովա
Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանից։ Հայկական բնաշխահրի ֆոնին լուսանկարում...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մակրոնի շան միզելն ընդհատել է հանդիպումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկամյա շունը միզել է բուխարու մեջ այն պահին, երբ նախագահը կրտսեր նախագահների հետ հանդիպում էր անցկացնում ու...
Աղբյուր` Panorama.am
17:10
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-ամյա պայմանագիր կառաջարկի Մոուրինիոյին
Նոյեմբերին կսկսվեն «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ժոզե Մոուրինիոյի բանակցությունները։ Անգլիական ակումբում...
Աղբյուր` Panorama.am
16:53
«Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը»
Բարկացած բելառուսցիները պահանջում են երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը։ Մինսկում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Լրագրողների իրավունքների խախտումների քանակը մտահոգիչ է. Աշոտ Մելիքյան
Ներկայացվեց ԽԱՊԿ 2017թ. երրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:37
Lավատեսություն չունեի, որ Ադրբեջանը հավատարիմ է լինելու ստանձնած պարտավորություններին. Կորյուն Նահապետյան
Մենք պետք է հակառակորդին հասկացնենք, որ այս հակամարտությունը ռազմական հանգուցալուծում չունի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ
14:50 23/10/2017

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}