2016-ին աշխարհում տեղահանված մարդկանց թիվը եղել է 65.6 միլիոն
Աշխարհում հակամարտությունների պատճառով ներքին տեղահանվածների ու փախստականների թիվը 2016 թվականին հասել է ռեկորդայինի,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ին։
«2016 թվականի ավարտին աշխարհում 65,6 միլիոն մարդ բռնի կերպով տեղահանվել են»,-ներկայացրել են ՄԱԿ-ի հայտարարության մեջ։ Այնտեղ նաև ասվում է, որ դա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Նշվում է, որ 2015 թվականին այդ թիվը կազմել է 65,3 միլիոն։
Աղբյուրը գրում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում, որն առաջին հերթին առաջացել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում զինված հակամարտությունների ու տնտեսական խնդիրների պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ