Ռուսաստանի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Գրոզնին
Domofond պորտալի կողմից կազմված Ռուսաստանի ամենաանվտանգ քաղաքների ցանկում Գրոզնին զբաղեցրել է առաջին տեղը, գրում է «Լենտա.ռու»-ն։
Հարցմանը մասնակցել է 258 հազար ռուսաստանցի։ Նրանց հարցրել են՝ արդյոք չեն վախենում մութ ժամանակ դուրս գալ տնից և անվտա՞նգ թաղամասում են արդյոք իրենք բնակվում։
Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սոչին։ Եռյակը եզրափակել է Նիժնեվարտովսկը։ Անվտանգ քաղաքների տասնյակում են հայտնվել նաև Սուրգուտը, Արմավիրը, Սարանսկը, Մուրմանսկը, Չեբոկսարին, Նիժնեկամսկը և Վլադիկավկազը։
Մոսկվան հայտնվել է ցուցակի 31-րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 42-րդ տեղում։
Ամենավտանգավոր քաղաքաներ են ճանաչվել Վոլգոգրադը, Օմսկը, պերմը, Սարատովը և Չելյաբինսկը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները