Բարաք Օբամայի հոր գրքերն աճուրդի են հանվել
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հոր գրքերը վաճառքի են հանվել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The New York Times-ին։
1950-ականների վերջին Բարաք Հուսեյին Օբամա անունով երիտասարդ քենիացին իր մայրենի՝ լուո ժողովրդի լեզվով գրքերի շարք է գրել Աֆրիկայի չափահաս բնակչության շրջանում գրագիտության խթանման համար։
Նիդեռլանդներում հայտնաբերվել են Օբամայի հոր գրած գրքերի բնօրինակները: Դրանք վաճառվում են առցանց աճուրդում: Նախնական գինը 2,5-3,5 հազար եվրո է:
Մինչ հիմա միայն երկու նմուշների մասին էր հայտնի: Մեկը պահվում է Կոնգրեսի գրադարանում, մյուսը պատկանում է Հյուսիսարևմտյան համալսարանին: Նիդեռլանդներում հայտնաբերված օրինակները պատկանում են Նիկո Վեսելինգին, ով 1960-ականների վերջին որպես կամավոր է աշխատել Աֆրիկայում: Նրա խոսքով՝ նա գրքերը գնել է լուոյի լեզուն ինքնուրույն սովորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ