Թուրքիան կազատականացնի Նախիջևանի հետ առևտուրը
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ազատականացնել Նախիջևանի հետ առևտուրը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրք նախարարն այս մասին հայտնել է Կարս կատարած այցի ընթացքում:
Նախարարը նշել է, որ հատուկ կառույց կձևավորվի, որը պետք է զբաղվի Թուրքիայից Նախիջևան ապրանքների ներմուծման և արտահանման գործերով: Ըստ նախարարի՝ տեխնիկական առումով ենթակառուցվածքներն արդեն ստեղծվել են: Առք ու վաճառքը կատարվելու է թուրքական լիրայով: Զեյբեքչին համոզված է, որ Նախիջևանի հետ առևտրի աշխուժացումը կնպաստի Կարսի զարգացմանը:
«Առաջին փուլում Նախիջևանի և Կարսի միջև առանց մաքսատուրքի 100 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն ենք նախատեսում: Այս առևտուրը հենց կարսեցիներն են անելու: Առևտուրը կհանգեցնի արտադրության, բեռնափոխադրումների և պահեստավորման գործառույթների և ծառայությունների զագացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները շանտաժի պես մի բան են. քաղաքագետ
- Թուրքերը փորձում են Նախիջևանում ռազմաբազա ստեղծել. Դեմկուսի ղեկավար
- Ես լինեմ՝ հրթիռային հարվածներով կոչնչացնեմ Նախիջևանում տեղակայվելիք թուրքական ռազմաբազան . քաղաքագետ
- Haberler. «Աթաթուրքն իր անձնական փողով է գնել Նախիջևանին միացնող սահմանը»
- Էրդողան. Թուրքիայի անվտանգությունը սկսում է Նախիջևանում, Բաթումիում, Հալեպում
- ԻԻՀ ճանապարհների փոխնախարար. Ադրբեջանը պատրաստ չէ Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի գործարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ