Կրեմլից մեկնաբանել են Մակրոնի՝ ՌԴ-ին ուղղված հայտարարությունը
Կրեմլում համաձայն չեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն խոսքերի հետ, թե Ռուսաստանը Դոնբասում ագրեսիա է իրականացնում։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը կշարունակի համբերատար պարզաբանել ուկրաինական հակամարտության շուրջ իրերի իրական դրությունը և հայտնել իր դիրքորոշումը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանն ագրեսիա է իրականացնում։