Քաղաքական 20:34 04/07/2017 Աշխարհում

Կատարը՝ արաբական խանդի «զոհ»

Հեղինակ` Արմեն Պետրոսյան

Հուլիսի 3-ին Քուվեյթի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսը հայտարարել են 48 ժամով երկարացնել Կատարի իշխանություններին ներկայացված 13 կետից բաղկացած պահանջագրին (վերջնագիր) պատասխանելու ժամկետը, որի տասնօրյա վերջնաժամկետը լրացել էր հուլիսի 2-ին. ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, Կատարի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ներկայացված պահանջներն անիրականանալի են, քանի որ վտանգում են երկրի ինքնիշխանությունը: Իսկ հուլիսի 5-ին վերոնշյալ արաբական երկրների ներկայացուցիչները հանդիպելու են Կահիրեում՝ «վճռելու Կատարի ճակատագիրը»:

Պարսից ծոցում շուրջ 1 ամիս շարունակվող ճգնաժամի հանգուցալուծման և Կատարի դեմ իրականացվող մեկուսացման քաղաքականության դադարեցման համար ներկայացված վերոնշյալ վերջնագրի առավել առանցքային կետերն են՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը, Al-Jazeera, Arabi21 և Middle East Eye լրատվամիջոցների ֆինանսավորման դադարեցումը, Կատարում թուրքական ռազմաբազայի գործողության դադարեցումը և թուրք զինծառայողների հեռացումը, ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ «Իսլամական պետության», «Մուսուլման եղբայրների», «Համասի» հետ հարաբերությունների խզումը, ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակում ներառված բոլոր կազմակերպություններին ֆինանսական աջակցության դադարեցումը, ինչպես նաև ահաբեկչական կառույցների հետ կապեր ունեցող վերոնշյալ արաբական երկրների մի շարք քաղաքացիների արտահանձնումը, որոշակի տուգանքների, փոխհատուցումների վճարումը և այլն: Ընդ որում, ընդգծվել է նաև, որ արաբական երկրները մտադիր չեն ուժային մեթոդների դիմել, եթե Դոհան հրաժարվի իրականացնել ներկայացված պահանջները: Բացի այդ, որպես գործընթացի վերահսկողության իրականացնողներ, փորձ է արվել դրանում ներքաշել նաև ԱՄՆ-ին և ԵՄ-ին:

Կատարի իշխանություններից բացի, պահանջագրի անիրատեսականության և խնդիրները քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ տարաբնույթ ձևակերպումներով հայտարարություններ են հնչել նաև Վաշինգթոնից, Բեռլինից, Բրյուսելից, Մոսկվայից, Կատարի մեկուսացմանը դեմ են հանդես եկել միջազգային որոշ կառույցներ, իսկ Անկարան և Թեհրանը շատ ավելի կտրուկ են արձագանքել՝ Դոհայի դեմ իրականացվող քաղաքականությունը որակելով «անընդունելի»:

Ընդհանուր առմամբ, Կատարի դեմ նպատակաուղղված և թիրախավորված գործողությունները մեկնարկեցին ս.թ. մայիսի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դ.Թրամփի առաջին արտագնա՝ Սաուդյան Արաբիա կատարված այցի ավարտից անմիջապես հետո: Այդ այցի շրջանակներում ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից ընդգծվեց Սաուդյան Արաբիայի թագավորության առաջատար դերը արաբական, մուսուլմանական երկրների շարքում. հենց ալ-Ռիադին էր վերապահվելու տարածաշրջանային տարաբնույթ գործընթացներում, իսկ ներկայում ամենաառաջնային՝ հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից մեկը լինելու «պատիվը»:

Ոգևորված իրենց վերապահված նոր դերակատարությունից՝ սաուդյան իշխանությունները գործի անցան անմիջապես՝ նպատակ ունենալով սանձել նաև  նույն դերին հավակնող թագավորության կարևորագույն ու ճամբարակից մրցակից Կատարին. «մեծ հավակնություններով գաճաճ պետությունը» մեկ անգամ չէ, որ մրցակցության լուրջ հայտ է ներկայացրել Սաուդյան Արաբիային՝ Թունիսից, Լիբիայից, Եգիպտոսից մինչև Պաղեստին ու Սիրիա՝ ընդ որում արձանագրելով նաև լրջագույն հաջողություններ: Հատկապես 2010-11թթ. սկիզբ առած «արաբական գարնան» գործընթացների շրջանակներում Կատարի հովանավորած «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպության տարբեր ճյուղավորումները գործող վարչակարգերի դեմ ռազմական և քաղաքական պայքարի առաջնագծում են հայտնվել վերոնշյալ և մի շարք այլ արաբական երկրներում, իսկ Կատարում իշխող ընտանիքի անմիջական հովանու ներքո գործող Al-Jazeera հեռուստաալիքը վերածվել էր ոչ միայն արաբական երկրներում տեղի ունեցող վերափոխումների հրահրման հիմնական քարոզչամեքենան, այլև՝ կատարյան հովանավորյալ ուժերի անմիջական խոսափողը:

Սա է պատճառը, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, նրա տարածաշրջանային որոշ դաշնակիցների և հատկապես՝ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Բահրեյնի հետ միասին, հիմք ընդունելով Կատարի էմիրին վերագրված վիճահարույց հայտարարությունները, մեղադրեցին Դոհային վերոնշյալ վերջնագրում ներկայացված ուղղություններում և հայտարարեցին Կատարի դեմ դիվանագիտական, տնտեսական, ճանապարհային մեկուսացման քաղաքականության մասին՝ փակելով Կատարի միակ ցամաքային սահմանը Սաուդյան Արաբիայի հետ և հաղորդակցային խոչընդոտներ ստեղծելով օդային ու ծովային ուղիներում: Ալ-Ռիադի նախաձեռնությունն աջակցություն ստացավ, ընդհանուր առմամբ, շուրջ 1 տասնյակ երկրների կողմից՝ նաև ոչ արաբական, որոնցից յուրաքանչյուրի շահերից էր «այս կամ այն չափով» բխում էմիրության հետ հաշիվների պարզումը:

Մինչդեռ սաուդյան իշխանությունների և նրանց գործընկերների հաշվարկները չարդարացան. «կայծակնային կապիտուլյացիա» տեղի չունեցավ, Կատարը «զենքերը վայր չդրեց», իսկ գործընթացի հաջորդած հետագա զարգացումներն արդեն անմիջական լուրջ սպառնալիքներ են խոստանում նաև Դոհայի հակառակորդների համար:

Ինչ խոսք, այս մրցակցության հարթակում Կատարի մանևրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, մինչդեռ էմիրության իշխանություններն, առանց «շփոթվելու», մոբիլիզացրին ունեցած ողջ զինանոցը՝ ընդ որում, թե՜ երկրի ներսում, թե՜ դրանից դուրս՝ կանխելու համար իրենց իշխանության դեմ հնարավոր սպառնալիքները: Հենց նման կարողություններով է նաև Կատարը տարբերվում արաբական բազմաթիվ այլ երկրներից. նրա նախկին և ներկա էմիրները երկրի քաղաքական զարգացման հիմքում դրել են ենթակառուցվածքային և վարչական վերափոխումները՝ հնարավորինս հավասարակշռելով տարբեր ներքին և արտաքին գործոններից կախվածության մակարդակը:

Կատարի պատասխան քայլերի շրջանակն ընդհանրացնելով՝ կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական ուղեգծերի ներքո՝

1. Երկրի ներսում հակաճգնաժամային շտաբի ձևավորում, որի նպատակը սեփական և հակառակորդի հնարավորությունների գնահատումն է, պատասխան գործողությունների համակարգումն ինչպես երկրից դուրս՝ արտաքին դերակատարների դիրքորոշումների ճշգրտման առումով, այնպես էլ՝ հենց Կատարում՝ էմիրի դեմ դժգոհությունների, հեղաշրջման հնարավոր փորձերի կանխման նպատակով: Ի դեպ, նշված շտաբի ղեկավարումն իրականացնում է ներկայիս էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հայրը՝ «Կատարյան հրաշքի» գլխավոր հեղինակ Համադ բին Խալիֆա Ալ-Թանին:

2.Տարաբնույթ հարաբերությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական սերտացում Սաուդյան Արաբիայի մրցակիցների հետ, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:

Նշված ուղեգիծն իր հերթին կարող է ունենալ մի քանի բաղադրիչ՝
ա) Թուրքիա. Անկարան իր համակողմանի աջակցությունը հայտնեց Կատարին՝ ցուցաբերելով ինչպես դիվանագիտական, պարենային աջակցություն, այնպես էլ համաձայնելով առավել ամրապնդել դեռևս 2015թ. 2 երկրների միջև ձեռք բերված համաձայնությունների հիման վրա ստեղծված թուրքական ռազմաբազան, որտեղ ներկայում ծառայում են, տարբեր տվյալներով, 100-300 թուրք զինծառայողներ: Կողմերի միջև արդեն թարմացված նոր համաձայնության հիման վրա՝ Սաուդյան Արաբիայի հենց քթի տակ գործուն դերկատարություն է ունենալու տարածաշրջանում և «սուննիական աշխարհում» նրա ամենաառանցքային մրցակիցներից մեկի՝ Թուրքիայի 3-5 հազարանոց ռազմական կոնտինգենտը: Բացի այդ, Թուրքիան դարձավ շրջափակման հետևանքով կատարյան շուկայում առաջացած առաջնային անհրաժեշտության ապրանքների գլխավոր մատակարարը, ինչի հետևանքով դեպի Կատար թուրքական արտահանումը վերջին 1 ամսվա ընթացքում աճել է շուրջ 3 անգամ: Իսկ այն իրողությունը, որ Անկարան շարունակելու է գործուն աջակցությունը Կատարի իշխանություններին, որևէ կասկած չի հարուցում, քանի որ

Ռ.Թ.Էրդողանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադի բարեկամությունը նաև բավական ամուր անձնական հիմքեր ունի. տարբեր հետախուզական տվյալների համաձայն՝ Թուրքիայի նախագահի խնդրանքով հենց Կատարի  հատուկ նշանակության էլիտար ուժերն են ապահովել անձամբ Էրդողանի անվտանգությունը 2016թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի ընթացքում: 

բ) Ռուսաստան. այս ուղղությամբ գործողությունները դեռևս մանևրային հարթությունում են: Կատարի իշխանությունները ակտիվ դիվանագիտական շփումներ են վարում Մոսկվայի հետ ինչպես ԱԳ նախարարների մակարդակով, այնպես էլ երկու երկրների ղեկավարների պարբերական հեռախոսազրույցների միջոցով:

գ) Իրան. այս ուղղությամբ գործողությունները Կատարի պահեստային զինանոցում են և առավել առարկայորեն կկիրառվեն լարվածության սրացման տարբերակի պարագայում: Չնայած Իրանի կողմից առկա է ավելի լայնածավալ աջակցության պատրաստակամություն, այսուհանդերձ պաշտոնական Դոհան դեռևս սահմանափակվում է դիվանագիտական աջակցության և պարենային մատակարարումների ուղղություններով՝ զգուշանալով «սուննիական ճամբարն» առավել բորբոքելու հնարավորությունից:

3. Ակտիվ դիվանագիտական գործունեություն: Կատարի ԱԳ նախարար շայիխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Յասիմ Ալ Թանին անցյալ 1 ամսվա ընթացքում այցելել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գլխավոր կենտրոններ՝ հանդիպումներ ունենալով նաև տարաբնույթ միջազգային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ հասնելով ստեղծված ճգնաժամի հետ կապված առնվազն քաղաքական չեզոքության դիրքորոշման, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բացահայտ աջակցության:

4. Միջամտություն հակառակորդ երկրների ներքին գործերին սեփական հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների միջոցով. այս ուղղությունը ևս հեռանկարային զինանոցի գործիքներից է:

5. Քարոզչական դաշտում պատասխան գործողությունները: Չնայած այն հանգամանքին, որ Կատարի մեկուսացման գործընթացին միացած երկրների մեծ մասն արդենիսկ արգելափակել է կատարյան առանցքային քարոզչամեքենայի՝ Al-Jazeera-ի գործունեությունը, այնուամենայնիվ, այս լրատվամիջոցը շարունակում է ակտիվորեն անդրադառնալ տարբեր արաբական երկրներում ծավալվող գործընթացներին, իսկ նրա հրապարակումները հաճախ մեջբերվում են միջազգային բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից:

Այսպիսով, շուրջ 1 ամիս շարունակվող ճգնաժամի ընթացքում Կատարի իշխանությունները վերոնշյալ ուղղություններով տարբեր ծավալի քայլեր արդեն իսկ կատարել են՝ էականորեն բարդացնելով հակառակորդ ճամբարի մանևրելու հնարավորությունները՝ ներքին հեղաշրջման ձախողված փորձերից մինչև ուղղակի ռազմական ներխուժման հնարավորություն:

Մինչդեռ ակնհայտ է նաև մեկ այլ իրողություն, որ բուն արաբական ջանքերով խնդրի քաղաքական կարգավորման հեռանկարները խիստ մշուշոտ են, ուստի արտատարածաշրջանային դերակատարների միջամտությունը գործընթացին, կարծես թե, այլընտրանք չունի: Հատկապես արդեն հուլիսի 5-ին նախանշված Կահիրեի հանդիպումից հետո, որի ընթացքում մեծ հավանականությամբ կհստակեցվի արաբական 4 երկրների հետագա մարտավարությունը Կատարի դեմ(մեծ հավանականությամբ հնարավոր գործողությունները կծրագրվեն Դոհայի քաղաքական և տնտեսական շրջափակման օղակն ավելի սեղմելու ուղեգծի ներքո), որոշակիորեն կուրվագծվի նաև խնդրի կարգավորման հետագա նոր հարթակների հնարավորությունը, որոնց մասին որոշակի պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել նաև հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի ընթացքում:

Հ.Գ. Պարսից Ծոցի վերոնշյալ ճգնաժամին բնորոշ կարևորագույն յուրահատկություններից մեկն էլ հիմնախնդրի մասնակից հիմնական երկրների իշխող արքայատոհմերի կամ քաղաքական վարչակարգերի որոշ ներկայացուցիչների միջև անձնական մրցակցության, անգամ թշնամանքի հանգամանքն է, ինչը զարգացումների հետագա ընթացքին հավելյալ անկանխատեսելիության մթնոլորտ է հաղորդում: Ճգնաժամի առանցքային դերակատարներն են այնպիսի հավակնոտ, անկանխատեսելի առաջնորդներ, ինչպիսիք են Կատարի էմիրը, Թուրքիայի նախագահը, Բահրեյնի թագավորը, Եգիպտոսի նախագահը, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազները: Ի դեպ, վերջինը՝ Մուհամմադ բին Սալմանը, նաև սաուդյան թագավորության ներսում սեփական դիրքերն առավել ամրապնդելու և իր հավակնոտ քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով ընդամենը օրեր առաջ «պալատական հեղաշրջում» իրականացրեց՝ զրկելով Մուհամմադ բին Նայիֆին գահաժառանգ արքայազնի և մի շարք այլ կարևոր պաշտոններից՝ զբաղեցնելով նրա տեղը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:28
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով  կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արցախի կառավարությունը կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ  կառավարությունը Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի
Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել են 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Այս մասին տեղեկացնում  է...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ այսօր հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը:...
Աղբյուր` Panorama.am
18:45
Լոնդոնում կվերսկսվի Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական վարկանիշային մրցաշարը
Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝ վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021թ․ ապրիլին՝ կրկին Լոնդոնում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:33
Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի». Իրանի դեսպան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:27
Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ մակարդակով չկազմակերպեց Ղարաբաղի պաշտպանությունը. Կոնստանտին Զատուլին
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության և միգրացիայի հարցերով Պետդումայի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վրաստանի խոշոր քաղաքներում բողոքում են սահմանափակումների դեմ
Վրաստանում մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր համաձայն չեն նոյեմբերի 28-ին ներդրված տնտեսական գործունեության սահմանափակումներին: ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
18։55 ՀՅԴ երիտասարդների միության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը Կառավարության շենքի մոտ ամփոփելով այսօրվա իրականացրած անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը 9 մասնակից կունենա
Դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա)  կայանալու է ըմբշամարտի Աշխարհի  գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
18:02
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում»  ավանդային ակցիան: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:44
Այսպես կոչված նախկիններից ամենամեծ կարիերան Նիկոլ Փաշինյանն է արել. Վանեցյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ФАН-ին տված...
Աղբյուր` Panorama.am
17:40
1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումից մնացած ինտեգրման գործընթացին նոյեմբերի 9-ին վերջ դրեց Նիկոլ Փաշինյանը
«1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից մնացել էր միայն ինտեգրման գործընթացը, որին վերջ տրվեց նոյեմբերի 9-ին՝  պետական դրոշի օրվա...
Աղբյուր` Panorama.am
17:34
Կապանում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում. համայնքապետարանը հերքում է իմքայլականի խոսքը
Կապանի համայնքապետարանը հերքում է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունը, թե իբր հայաստանյան և...
Աղբյուր` Panorama.am
17:27
«Սարուխանյան Կարեն, հեռացիր»
Այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ Գյումրիի տան դիմաց՝...
Աղբյուր` Panorama.am
17:22
Չկրակված հրթիռներ №6. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»
Շարքը հրապարակում է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը։
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայտնաբերվել են ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
17:14
«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». բողոքի ակցիա
Մի խումբ քաղաքացիներ շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շենքերի բակերում։...
Աղբյուր` Panorama.am
17:11
Բողոքի ակցիա այն բակում, որտեղ բռնության էին ենթարկվել ակցիայի մասնակիցները
Այսօր քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրեցին այն բակում, որտեղ երեկ բռնության էին ենթարկվել լկցիայի...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պեսկովը չի մեկնաբանել Ղարաբաղում նոր միջանցքի գաղափարի մասին Ալիևի հայտարարությունը
Կրեմլը չի մեկնաբանում Ղարաբաղում նոր միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը: Լուրը փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Թող Աննա Հակոբյանը գա, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա. անհետ կորած զինծառայողի մայր
Անհետ կորած զինծառայողների ծնողները Էջմիածնում զորամասի մոտ ակցիա անելուց, Երևանում ՌԴ դեսպանությանը նամակ հանձնելուց հետո հավաքվեցին...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եթե պիտի մեր արժանապատվությունն էլ տրորեն, ուրեմն գոյության մասին պիտի մոռանանք. Գեղամ Օհանյան
«Խարույկ» արշավական ակումբի տնօրեն, ակտիվիստ Գեղամ Օհանյանը գրում է.  «Պատերազմում պարտվել կարելի է, բայց...
Աղբյուր` Panorama.am
16:08
Եթե կարողանանք մեր ապրանքները վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բա՞ն եք տեսնում. իմքայլական պատգամավոր
«Եթե մենք կարողանանք մեր ապրանքները վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բա՞ն եք տեսնում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:02
Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հանդես է եկել կոչով. «Սիրելի' գորիսեցիներ, այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ընդդիմությունը գերիներին վերադարձնելու խնդրի շուրջ հրատապ թեմայով քննարկում է նախաձեռնել
«Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո
Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ երեկ թշնամի երկրին հանձնվեց Արցախի վերջին շրջանը՝ Քաշաթաղը։ Մինչ այդ առանց կրակոցի թշնամուն անցավ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Դուք Հայաստանի ապագայում տեղ չունեք. ՌԴ-ում հայ համայնքի ներկայացուցիչը՝ ՀՀ նախագահին
News.am-ը ներկայացրել է Արմեն Սարգսյանի և ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հանդիպումից մի հատված:
Աղբյուր` Panorama.am
15:36
Ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի. Մակունց
«Այն մթնոլորտը, որը կա այսօր ՀՀ-ում, և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք ու գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել. Մելքումյան
«Լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա, որը պայմանավորված է մի կողմից Զանգելանում և Կուբաթլիում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}