Հասարակություն 18:12 05/07/2017 Հայաստան

Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրը բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշակոթող

Հուլիսի 5-ը ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է: Լեյտենանտը կդառնար 24 տարեկան:

Իր ծննդավայրում՝ Ախուրյանում, այսօր բացվել է լեյտենանտի հիշատակը հավերժացնող հուշակոթող ու ցայտաղբյուր:

Աշոտը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, սովորել տեղի դպրոցում, ապա ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջաբրաիլում: Ռազմական ինստիտուտում սովորելու տարիներին նա աչքի է ընկել ուսման բարձր առաջադիմությամբ և ակտիվ հասարակական գործունեությամբ,  վաշտի գյուտարարական և նորարարական խմբի ակտիվ անդամ էր: Աշոտ Շահբազյանն ուներ հետաքրքրությունների լայն շրջանակ. զբաղվում էր սպորտով՝ բռնցքամարտով ու ֆուտբոլով, ուներ  մրցանակներ:
 
Պատահական չէր, որ Աշոտն ընտրել էր զինվորականի ուղին: Արցախյան պատերազմի ժամանակ նրա հայրը՝ Կարապետ Շահբազյանը  հորեղբոր որդիների հետ միասին մեկնել էր Արցախ: Պատերազմի ժամանակ հորեղբոր տղաները զոհվել էին, և Կարապետ Շահբազյանն իր որդիներին անվանակոչել է եղբայրների անուններով՝ Աշոտ և Հունան:

Լեյտենանտը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին: Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանվել և հետ է շպրտել հակառակորդին: Ծավալված թեժ մարտերի ընթացքում լեյտենանտ Աշոտ Շահբազյանը վիրավորվել է, սակայն չի լքել դիրքը, շարունակել է մարտն ու արիաբար զոհվել: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Լեյտենանտի զինվորներից Արման Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել է, որ մարտական գործողությունների ժամանակ դասակի վիրավոր հրամատարին՝ լեյտենանտ Շահբազյանին փորձել է փրկել, սակայն այդ ժամանակ նռնակը պայթել է և կորցրել է  ձախ ոտնաթաթը: «Նա մահացավ: Սկզբում անհետ կորածների ցուցակում էր, հետո իմացանք, որ զոհվել է: Սիմոնյան Ազատը, Սարգսյան Նորիկը՝ Երանոս գյուղից, Գևորգյան Արթուրը, Գրիշան, Ադամը մեր վաշտից էր, Կարենը Ներսիսյանը… Բոլորն էլ թագավոր տղաներ են, բոլորին էլ ճանաչում էի, շփում եղել էր, բոլորն էլ իրենց կյանքը պատրաստ էին հայրենիքի համար տալու: Ու տվեցին: Ես իրենց հարգում եմ, շատ սիրում եմ»,- ասել է Արմանը:

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը,  լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:

Ի դեպ արցախյան պատերազմի առաջին օրերին  պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնորներ էին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:34
Մայիսի 22-24-ն ԱԻՆ-ը վարակազերծում է կատարել 3521 անգամ
Աարտակարգ իրավիճակների նախարարությունը  շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Սևան քաղաք ելումուտն արգելվում է, քանի որ միայն քաղաքում 80 վարակակիր կա. մարզպետի խոսնակ
Արդեն հայտնել ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ելումուտն արգելվել է։ Սահմանափակումը գործելու է մայիսի 25-ից...
Աղբյուր` Panorama.am
11:20
Արցախում կորոնավիրուս է հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ
Թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:
Աղբյուր` Panorama.am
11:15
Էրդողանը և Ռոհանին քննարկել են օդային և ցամաքային սահմանները բացելու հարցը
Մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
11:07
Տուվայի ղեկավարի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Տուվայի ղեկավար Շոլբան Կարա-օլայի մոտ հաստատել է կորոնավիրուսային հիվանդություն, հայտնում է  «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
11:01
25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
Այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Աղբյուր` Panorama.am
10:56
Էլիզաբեթ Ուորրենը դրամահավաք է կազմակերպելու Ջո Բայդենի օգտին
Նյու Յորք Թայմս լրատվականի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի դեմոկրատական սենատոր Էլիզաբեթ Ուորրենը համաձայնել է դրամահավաք կազմակերպել՝ ի նպաստ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
10:52
Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մայիսի 25-ից Հունաստանում կբացվեն հանրային սննդի կետերը
Մայիսի 25-ից Հունաստանում աշխատանքները կվերսկսեն ռեստորանները, սրճարանները, բարերը և սննդի այլ հաստատությունները, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:36
Մեքենան ընկել է Մարմարիկ գետը
Մայիսի 24-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, 4-ը առողջացել են։ Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Մարիա Անտուանետայի անձնական իրերը վաճառվել են
Վերսալում աճուրդում 60 հազար եվրոյով վաճառվել են Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի անձնական իրերը՝ ճանապարհային սնդուկը և անձեռոցիկը։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
10:23
Բրիտանիայում պահանջում են վարչապետի խորհրդականի հրաժարականը՝ կարանտինի խախտման համար
Բրիտանիայում մեծ թափ է հավաքում վարչապետ Բորիս Ջոնսոնի օգնական և Brexit-ի ճարտարապետ Դոմինիկ Քամինգսի հրաժարականի պահանջը։ Ավելի վաղ հայտնի էր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Հոնկոնգում բողոքի ցույցեր են․ հազարավոր մասնակիցներ, տասնյակ ձերբակալվածներ
Հոնկոնգի հազարավոր բնակիչներ նախօրեին մասնակցել են բողոքի ցույցի, որն ուղղված է Պեկինի ծրագրի դեմ՝ այս ինքնավար տարածքում ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հարավային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք
Հարավային Կորեայում մեկ  օրում  գրանցել է COVID-19-ի 16 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 11, 206 է, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
10:09
Իրանական նավթակիրը հաջողությամբ հասել է Վենեսուելա՝ չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին․ Վարդան Ոսկանյան
Վենեսուելային բենզին և այլ նավթամթերք մատակարարող իրանական հինգ նավթակիրներից առաջինը, չնայած Վաշինգտոնի պատժամիջոցներին և սպառնալիքներին,...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
10:03
Բենիամին Նեթանյահուն կանգնեց դատարանի առաջ
Երուսաղեմի շրջանային դատարանում տեղի է ունեցել  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ երեք գործով առաջին դատական նիստը։ Այն տևել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Չալաբյան. Իշխանափոխության տեսլականը
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում իշխանափոխության մասին....
Աղբյուր` Panorama.am
09:52
Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների
Համաճարակային իրավիճակը Իսպանիայում թույլ է տալիս վերսկսել ֆուտբոլի ազգային առաջնությունը հունիսի 8-ից հետո, իսկ ամռանը՝ հյուրընկալել օտարերկրյա...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի
Մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը...
Աղբյուր` Panorama.am
09:41
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի շահերին․Չավուշօղլու
Ադրբեջանի ցավը Թուրքիայի վիշտն է, իսկ Բաքվի ուրախությունը, Անկարայի ուրախությունն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Լեգենդար ABBA –ն նոր երգերով հանդես կգա
35 տարվա «լռությունից» հետո շվեդական ABBA խմբի պրոդյուսեր ու երգի հեղինակը խոստացել է, որ մինչև տարեվերջ նոր երգ պատրաստ կլինի։...
Աղբյուր` Panorama.am
09:21
ԱՄՆ-ն հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը հետաձգելու մասին
ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովը տեղափոխում է հունիսի վերջ։ Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին՝ հղում անելով Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով...
Աղբյուր` Panorama.am
09:15
ՔԿ-ն՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Չինաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 11 նոր դեպք
Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 11 դեպք, ինչպես նաև 40 ասիմպտոմատիկ կրողներ: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Գերմանիայում օգտատերերին հորդորել են չօգտվել Zoom-ից
Գերմանիայի կառավարության տվյալների պաշտպանության հարցերով լիազոր Ուլրիխ Կելբերը գերմանացի օգտատերերին հորդորել է  չօգտվել տեսակոնֆերանսների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}