Մշակույթ 16:00 13/07/2017 Հայաստան

Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով. Տեր Վահրամ

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր ժամանակներում մասնակի վերանորոգումների ենթարկվել է, սակայն ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ երբեք  չեն եղել: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջական հիմնանորոգման և ամրակայման անհրաժեշտություն կա: 2016-ից սկսվել են Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները, որոնց ընթացքի, վերանորոգման նախագծի մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Panorama.am -Ե՞րբ են սկսվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ամրակայման արտաքին աշխատանքները:

Տեր Վահրամ-  Հայոց ազգի համար Սրբություն սրբոց հանդիսացող Ս. Էջմիածնի Մայր Տաճարը միշտ էլ գտնվել է Հայոց Հայրապետների և մեր աշխարհասփյուռ ժողովրդի առանձնահատուկ խնամքի և հոգածության ներքո, քանի որ միշտ դեպի Ս. Էջմիածին է պարզված եղել հայի հայացքը և ձեռքը, իսկ սիրտը տրոփել Մայր Տաճարից բխող օրհնությամբ: Այս իմաստով տարբեր ժամանակներում հարկ է նկատվել որոշակի մասնակի նորոգչական աշխատանքների: Այս անգամ խոսքը գնում է հնամենի տաճարի ամբողջական հիմնանորոգության և ամրակայման մասին. դրա անհրաժեշտությունը մատնանշեցին անցկացված ուսումնասիրությունները: Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականին, սակայն դրանց նախորդել է հետազոտական և նախագծային աշխատանքների մի ամբողջ փուլ 2012 թվականից:

Panorama.am -Ամբողջական ե՞րբ կավարտվեն այդ աշխատանքները, քանի որ բավականին երկար ժամանակ է Մայր Տաճարը շրջապատված է արտաքին երկաթյա կաղապարներով:

Տեր Վահրամ- Այո, երկար ժամանակ է, ինչ Մայր Տաճարը պատված է շինարարական տախտակամածով, սակայն այդ ամենն անհրաժեշտ էր` կատարելու հսկայածավալ հետազոտական աշխատանքը: Ելնելով ծրագրված աշխատանքների բնույթից` առաջիկային ևս, կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով: Այդուհանդերձ, փառք Աստծո, որ այսօր հասունացել է պահը, իսկ ավելի ճիշտ ընձեռվել է հնարավորությունը անելու անհրաժեշտը` ուղղված մեր ազգի հոգևոր մեծագույն սրբավայրի կյանքի երկարացմանը:

Սա մեծ պատասխանատվություն է և նաև երջանկություն` թե՛ մասնակիցը լինելու և թե՛ ականատեսը կարևոր ու պատմական նշանակություն ունեցող այս գործողության: Վստահ ենք, որ սա միևնույն ժամանակ գոհունակության և մխիթարության զգացում առաջացնում յուրաքանչյուր էջմիածնասեր հայորդու սրտում:

Panorama.am -Վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծի՞, արդյո՞ք նախագծից որևէ շեղում նկատվել է: Ո՞ւմ կողմից է հաստատվել վերանորոգման նախագիծը:

Տեր Վահրամ- Նշեմ, որ հետազոտական աշխատանքների արդյունքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նախ մշակվեցին բոլոր նախագծերը, ապա դրանք քննարկվեցին Հայաստանի մշակույթի նախարարության Գիտա-մեթոդական խորհրդի նիստերում: Հավանության արժանանալուց հետո նախագծերը առաքվեցին նաև ՅՈՒՆԵՍԿՕ, քանի որ Մայր Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, և համաձայնեցվեցին պատկան կառույցների հետ: Այդ ամենից հետո միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց այս կարևոր նախագծի հաջորդ փուլը` շինարարական աշխատանքները, որոնք ևս պետք է իրականացվեն փուլ առ փուլ: Աշտատանքները նոր են մեկնարկել, դեռ որևէ շեղում չի արձանագրվել:

Panorama.am -Վերջին անգամ ե՞րբ էին վերանորոգման, ամրակայման աշխատանքներ իրականացվել Մայր Տաճարում:

Տեր Վահրամ -  Ինչպես նշեցինք, այսպիսի ամբողջական հիմնանորոգություն Մայր Տաճարը երբեք չի ունեցել: Մասնակի նորոգություններ կատարվել երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության շրջանում, 50-ական թվականներին, երբ եղան նորոգություններ, թարմացվեցին նաև տաճարի որմնանկարները: Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրոք` 2001 թ. 1700-ամյակի տոնակատարություններից առաջ վերստին ամբողջությամբ թարմացվեցին և վերականգնվեցին որմնապատկերները նաև Տաճարի վերանորոգչական, հարդարման աշխատանքներ կատարվեցին 2008 թվականին:

Լուսանկարները՝  Տ. Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:26
Վահան Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից
Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները կանոնակարգելու նպատակով ընդունվել են մի շարք օրենքներ, որոնց պահանջներին համապատասխան՝ հստակեցվել են...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան. Ալան Դանքն
«Իմ առաջին այցը Հայաստան ինձ հնարավորություն կտա նշանավորելու Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական,...
Աղբյուր` Panorama.am
16:03
Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
Մինչև վերջին պահը մենք չէինք սպասում, որ Մասուդ Բարզանին նման սխալ կգործի և հանրաքվե կանցկացնի։
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ։
Աղբյուր` Panorama.am
15:49
Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են
Սպասում են կինոլոգների ժամանմանը:
Աղբյուր` Panorama.am
15:42
Գլխավոր դատախազը մեկնում է Կազան
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազան քաղաքում սեպտեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
15:31
Շատերն իրենց բիզնես շահը ներկայացնում են որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում. նախարար
«Մարդիկ նախարարությունից պահանջում են խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, այդ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
15:28
Կավանոյի և Սթեյերս. Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է նվազեցնել զինված հակամարտության վերսկսման հավանականությունը
Ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) պաշտոնական կայքը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Կավանոյի և...
Աղբյուր` Panorama.am
15:24
Երևանում Արմեն Երիցյանի անվան դպրոց է բացվել
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում բացվել է Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցը: Բացման արարողությանը...
Աղբյուր` Panorama.am
15:18
CLAAS ընկերությունը հետարքրված է «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու
Գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար «CLAAS» ընկերության ներկայացուցիչները Տնտեսական զարգացման և ներդրումների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մեծամորի պեղումներին նվիրված գիտաժողով կանցկացվի
Մասնակցության հայտ են ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 30 մասնագետներ:
Աղբյուր` Panorama.am
15:00
Վթարային ջրանջատում Եղեգնաձորում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
14:51
HRW. Ադրբեջանը վերջապես պատասխանատվության է ենթարկվում
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տպագրել է կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Դամի հոդվածը, որում վերջինս...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռոսկոմնադզորի ղեկավարը սպառնացել է արգելափակել Ֆեյսբուքը
«Օրենքը պարտադիր է բոլորի համար: Ցանկացած դեպքում մենք կամ կհասնենք նրան, որ օրենքը կատարվի, կամ ընկերությունը կդադարեցնի աշխատանքը ՌԴ տարածքում»:
Աղբյուր` Panorama.am
14:45
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար
ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բախշյան. Դեմ քվեարկեք ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարածել է հայտարարություն, որի համաձայն «Իրավական ակտերի նախագծերի...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՀՀ Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և...
Աղբյուր` Panorama.am
14:28
«Ռոստելեկոմ»-ը պարգևատրվել է որպես ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր
«Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից պարգևատրվել է որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա. Բնապահպանության նախարար
«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա։ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
14:12
Շառլ Ազնավուրն իր բեմական գործունեության 70-ամյակը կնշի Միլանում
Նոյեմբերի 13-ին շանսոնյեն ելույթ կունենա Teatro degli Arcimboldi –ում:
Աղբյուր` Panorama.am
14:06
«Բռնությունը փոխարինենք սիրով»
Մեկնարկում է երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը
Աղբյուր` Panorama.am
14:03
Ես լավատես եմ և ուշ թե շուտ շատ փակ ճանապարհներ կբացվեն. Վահան Մարտիրոսյան
«Ես լավատես եմ և վստահ, որ ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով, այլև այլ ուղղություններով անցնող շատ փակ ճանապարհներ կբացվեն, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հոկտեմբերի 2-ին «Գառնի»-ի մուտքն անվճար կլինի
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:56
Առաջին հայացքից թվում էր, թե մարդիկ սրտացավ են, բայց այդպես չէ. Ա. Մինասյան
««Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհից հետո կաղնուտների մասով գրեթե կորուստ չունենք»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել և չարաշահել պաշտոնեական դիրքը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
13:48
Միջազգային հարաբերությունների անարխիան` իր տարերքի մեջ
Միջազգային հարաբերությունները միշտ էլ լի են եղել հոխորտանքերով և արկածախնդիր վայ-առաջնորդներով, ովքեր ավելի շատ վնաս են բերել, քան բարեխղճորեն...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քուրդիստանի սահմանին Թուրքիայի զորավարժություններին միացել է Իրաքի բանակը
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրաքյան Քուրդիստանի սահմանին սկսված զորավարժություններին մասնակցելու է նաև Իրաքի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Համանախագահները նահանջում են, ինչը վատ նշան է հայկական կողմի համար. քաղաքագետ
«Հայաստանը կամ ստիպված է հրաժարվել իր որդեգրած դիրքորոշումներից, կամ միայնակ շարունակել շրջանառել ապրիլյան պատերազմից հետո ներկայացրած պնդումները»:
Աղբյուր` Panorama.am
13:30
Beeline-ի անսահմանափակ ֆիքսված ինտերնետը հասանելի է մարզերի բնակիչներին
Beeline-ը հայտարարում է մարզերի բնակիչների համար մշակված «2Mix» և «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթների...
Աղբյուր` Panorama.am
13:23
Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի առողջապահության նախարարին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վահան Մարտիրոսյան. Այսպես ասած՝ «գծատեր» հասկացությունը վերանալու է
16:13 26/09/2017

Վահան Մարտիրոսյան. Այսպես ասած՝ «գծատեր» հասկացությունը վերանալու է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}